Հինգշաբթի, 3 Մարտի 2011 12:36
Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով պահպանել է առաջատարի դիրքերը
Արմինֆո. 2010 թվականին Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով պահպանել է առաջատարի դիրքերը, առաջին տեղ դուրս գալով ֆինանսական միջոցների կայունության գործակցով, որը Հայաստանի բանկերի համար հատուկ մշակվել և հաշվարկվել է ԱրմԻնֆո գործակալության կողմից: Մասնավորապես, Յունիբանկի ֆինանսական միջոցների կայունության գործակիցը 2010 թվականին կազմել է 18.28%, 2009 թվականի 17.06%-ի փոխարեն, որն ամենացածր ցուցանիշն է բանկային համակարգում, ընդ որում, որքան ցածր է գործակցի մեծությունը, այնքան փոքր է բանկի հարաբերական պահանջարկն իրացվելի ակտիվների նկատմամբ, ինչը էլ իր հերթին պայմանավորված է պարտավորությունների կազմով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի առևտրային բանկերի վերլուծության և Ռենկինգի, Յունիբանկի ժամկետային ավանդները 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերազանցել են 63 մլրդ.դրամը, որոնց մեջ ավելի քան 63% կազմել են ֆիզիկական անձանց ավանդները ¥1 տեղ¤: Տարվա կտրվածքով բանկի ժամկետային ավանդները կրճատվել են 5.8%, իսկ միայն 2010 թվականի չորրորդ եռամսյակում աճել 6.3%-ով: Բանկի ընդհանուր պարտավորությունների մեջ ժամկետային ավանդների բաժինը կազմել է ավելի քան 68%: Ցպահանջ պարտավորույթունների ծավալը կազմել է 12.5 մլրդ.դրամ, միայն 2010 թվականի վերջին եռամսյակում աճելով 23.2%, իսկ տարվա կտրվածքով համարյա չի փոփոխվել: Ցպահանջ պարտավորությունների կազմում ամենամեծ բաժինը` մոտ 8.8 մլրդ.դրամ, կազմել են իրավաբանական անձանց միջոցները: Յունիբանկի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է 99.6 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց ավանդնրի մեծությունը`47 մլրդ.դրամ: 2010 թվականի արդյունքներով Յունիբանկն ապահովել է 2 մլրդ.դրամի մաքուր շահույթ ¥10 տեղ¤, մեծացնելով այս ցուցանիշն ավելի քան 5 անգամ, տոկոսային 24% եկամուտների, ինչպես նաև ոչ-տոկոսային եկամուտների կրկնակի ցուցանիշների հաշվին: Արժութային գործառնություններից բանկի մաքուր շահույթը 2010 թվականին կազմել է 1.4 մլրդ.դրամ, այդ գծով զբաղեցնելով առաջին տեղը Հայաստանի բանկային համակարգում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, բանկին հաջողվում է հաճախորդների բազան ընդլայնլ և ամրապնդել մրցակցային իր դիրքերը ծառայությունների բարձր որակի ապահովման հաշվին: Յունիբանկը հատուկ ուշադրություն է դարձնում մասնաճյուղրի ցանցի ընդլայնմանը: Միայն 2011 թվականին նախատեսվում է 8 նոր մասնաճյուղերի բացում, հասցնելով դրանց թիվը 42-ի: