Հինգշաբթի, 3 Մարտի 2011 20:40
ՙՎՏԲ Բանկ Հայաստան՚ ՓԲԸ ճանաչվել է ՙԲորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում՚ անվանակարգի հաղթող
Արմինֆո. ՙՎՏԲ Բանկ Հայաստան՚ ՓԲԸ ճանաչվել է ՙԲորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում՚ անվանակարգի հաղթող, որտեղ ներակայցված է եղել այնպիսի մրցակիցների հետ ինչպիսիք են ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ և ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, հանդիսավոր արարողության ընթացքում անվանակարգում հաղթողի հիշարժան մրցանակն ու վկայագիրը ՎՏԲ–Հայաստան Բանկի Գանձապետարանի պետ Լուսինե Սուսանյանին է հանձնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի փոխնախագահ Հենրիկ Էլֆվինգը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ Յու. Գուսև,- ՙՄենք շատ ուրախ ենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի կողմից անց կացված մրցանակաբաշխության արդյունքներով մեզ հաջողվեց գրավել առաջին տեղը ՙԲորսայի լավագույն անդամ արտարժույթային շուկայում՚ անվանակարգում: Հատկանշական է այն, որ կիռարվող չափանիշներից մեծ նշանակություն է տրվում իրականացված գործարքների արդյունավետությանը: Ինչպես մեր այնպես էլ հաճախորդների գործարքների արդյունավետությունն է, որ առաջնային խնդիր է հանդիսանում մեզ համար՚:
Մրցանակաբաշխությունն անց է կացվել չորս անվանակարգերում` ՙԼավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում՚, ՙ Լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում՚, ՙԼավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում՚ և ՙԼավագույն անդամ` արտարժույթի շուկայում՚: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանանչվել միայն մեկ մասնակից: Մրցույն անց է կացվում ամն տարի:
Նշանակալի է որ, ՙՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ն որպես թեկնածու ներկայացված էր նաև ՙԲորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում՚ անվանակարգում:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՙՎՏԲ՚ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ: