Հինգշաբթի, 3 Մարտի 2011 20:45

ՀՀ կառավարությունը լիցենզավորումից ազատել է ոսկու ձուլակտորների արտադրությունը


Արմինֆո. ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել, որի համաձայն, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը չի համարվում արտոնագրման ենթակա գործունեության տեսակ։ Փոփոխությունների նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքերով, ընդունված որոշումն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ազատ շուկայական հարաբերությունների և մրցակցության հիման վրա նշված բնագավառի զարգացմանը, տնտեսական ակտիվության ավելացմանը։