Ուրբաթ, 4 Մարտի 2011 11:54
Գազպրոմբանկն ու նրա հայկական ՙդուդտրը՚ ձեռնամուխ են եղել քարտից քարտ դրամական փոխանցումների իրականացմանը
Արմինֆո. Ռուսաստանյան ՙԳազպրոմբանկը՚ և ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ սկսել են դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց հաշվի բացման` իրենց միջազգային MasterCard պլաստիկ քարտերի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, փոխանցումների նոր տեսակի առավելությունն այն է, որ հաճախորդը կարող է օրվա ցանկացած պահին փոխանցել կամ ստանալ դրամական միջոցներ Ռուսաստանում ՙԳազպրոմբանկի՚ և Հայաստանում ՚Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի՚ բանկոմատների միջոցով: Փոխանցումները դեռևս իրականացվում են միայն ռուսական ռուբլիով: ՀՀ տարածքում փոխանցումները տրամադրվում են ՀՀ դրամով:
Բանկի հիշեցնում է, որ 2010 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև բանկի ֆիզիկական անձանց փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 6.298 մլրդ դրամ, իսկ կատարված փոխանցումների քանակը` 26 188: Սպասվում է, որ 2011 թվականին ՀՀ և ՌԴ միջև փոխանցումների ծավալը կավելանա 5-10%-ով: