Շաբաթ, 26 Փետրվարի 2011 15:35
ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր խնդրներից մեկը մասնաճյուղերի ցանցի ստանդարտիզացիան է
Արմինֆո. Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր խնդրներից մեկը մասնաճյուղերի ցանցը ՎՏԲ Խմբի միասնական ստանդարտներին համապատասխանեցնելն է: Այս մասին այսօր ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, թիվ 76 մինիմասնաճյուղի նոր շենքի բացման շնորհանդեսի ժամանակ:
ՙՄեր Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: Ներ մասնաճյուղերի բացման մտացրություններ առայժմ չկան, սակայն, եթե Երևանում կամ մարզերում նոր բիզնես բացվի, ապա մենք կքննարկենք տարբերակները՚,-նշել է նա:
Վ.Օվսյաննիկովը նշել է, որ Կոտայքի մարզը շատ կարևոր է բանկի համար, քամի որ այստղ գործում են 6 մասնաճյուղեր: Նրա խոսքերով, այստեղ ամսական կսպասարկվեն են մոտ 30 հազ հաճախորդ, արանց թվում կլինեն ինչպես պետական և առևտրային կազմակերպություններ, այնպես էլ ձեռնարկատերեր և ֆիզիկական անձինք:
ՙԲանկը քաղաքի բնակչությանն է տրամադրում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ`ավանդների բացում, դրամական փոխանցումներ, սպառողական վարկեր (վարկեր ոսկու գրավադրմամբ, վարկային քարտեր, ունիվերսալ քարտեր, օվերդրաֆտ), հիփոթեքային վարկեր, ավտովարկեր, բիզնես վարկեր՚,-ընդգծել է Վ.Օվսյաննիկովը, հավելելով, որ բանկը շարունակում է իր աշխարհագրական ներկայության ընդլայնումն այս մարզում: Վալերի Օվսյաննիկովը հանդիսավոր պայմաններում Թիվ 76 մասնաճյուղի չորս լավագույն հաճախորդներին հանձնել է պատվոգրեր, ինչպես նաև Visa Gold պլաստիկ քարտեր:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: