Շաբաթ, 26 Փետրվարի 2011 15:36
2010 թվականին Ամերիաբանկում 69 տոկոսով ավելացել են ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները
Արմինֆո. 2010 թվականին Ամերիաբանկում 69 տոկոսով ավելացել են ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 26 մլրդ.դրամ բանկի ժամկետային ավանդնրի 61%-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի չորրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է ավելի քան 27%, իսկ Հայաստանի բանկային համակարգում`12.4%, համաձայն ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալների:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի դեկտեմբերին բանկի կողմից իրականացված ՙԻմացիր փողի գինը՚ ավանդային ակցիան մեծ պահանջարկ ունեցավ: Մասնավորապես, ակցիայի շրջանակներում միայն դեկտեմբերին ներգրավվել է մոտ 2 մլրդ.դրան, իսկ ընդամենը հաջողվել է ներգրավել ավելի քան 3 մլրդ.դրամ:
Չնայած այն բանին, որ բանկի վարկային պորտֆելում առյուծի բաժինը կազմում են կորպորատիվ հաճախորդները, բանկը շարունակում է ֆիզիկական անձանց վարկային պրոդուկտների ընդլայնումը, մանավանդ կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար, բարելավելով վարկավորման պայմանները: 2010 թվականին ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն աճել է 31%, մինչև 15 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ժամկետային ավանդների գծով բանկը զբաղեցնում է 2 տեղը Հայաստանի բանկային համակարգում 53.5 մլրդ.դրամ կամ բանկի ընդհանուր պարտավրությունների 44.3%-ը: Ժամկետային ավանդների կազմում ֆիզիկական անձանց միջոցնրը կազմում են ավելի քան 49%:Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը տարվա կտրվածքով աճել է մոտ 12%, իսկ միայն չորրորդ եռամսյակում`13.3%: