Երկուշաբթի, 28 Փետրվարի 2011 20:19
Ամերիաբանկի նորաբաց “Մոսկովյան” մասնաճյուղում մի 2011 թվականի մարտի 1-31-ը շարք ծառայությունների գծով հաճախորդներին սպասվում են զեղչեր
Արմինֆո. Ամերիաբանկի նորաբաց “Մոսկովյան” մասնաճյուղում մի 2011 թվականի մարտի 1-31-ը շարք ծառայությունների գծով պոտենցիալ հաճախորդներին սպասվում են զեղչեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՙՄոսկավյան՚ մասնաճյուղն առաջարկում է հետևյալ զեղչերը. Visa կամ MasterCard պլաստիկ քարտերի քարտապան ֆիզիկական անձանց կտրամադրվի մնացորդը չպակասեցնելու պայմաններ և առաջին տարում անվճար սպասարկում: Իսկ իրավաբանական անձի կողմից հաշվի բացման ժամանակ կազմակերպության ղեկավարին տրամադրվում են Visa Gold և MasterCard Gold պլաստիկ քարտեր, տրամադրելով մնացորդը չպակասեցնելու պայմաններ և առաջին տարում անվճար Ինտերնետ-Բանկ համակարգով սպասարկում:
Բացի այդ Բանկի նորաբաց “Մոսկովյան” մասնաճյուղն առաջարկում է Անհատական պահատուփեր Ամերիաբանկի ֆիզիկական և իրավաբանական անձ բոլոր հաշվետեր հաճախորդներին: Սույն թվականի մարտի 1-ից մինչև 31-ը ներառյալ, Ամերիաբանկի բոլոր հաշվետեր հաճախորդները կարող են օգտվել անհատական պահատուփերից 10% զեղչով: Բանկն առաջարկում է 3 չափի պահատուփ` փոքր (250մմ x 350մմ x 90մմ), միջին (250մմ x 350մմ x 190մմ) և մեծ (250մմ x 350մմ x 290մմ): Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով: Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով: