Չորեքշաբթի, 9 Մարտի 2011 15:42
Հայաստանում շարունակում են աճել թանկարժք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2011 թվականի մարտի 7-ից 13-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16803.47 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.5%, արծաթի գինը` 405.39 դրամ աճելով 3.9%) պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21596.06 դրամ, ինչը 1.5% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9563.13 դրամ`աճելով 0.02%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինն աճել է 4.8%, արծաթի գինը` 19.6%, պլատինի գինը` 8.3%, պալադիումի գինը` 9.5%: