Չորեքշաբթի, 2 Մարտի 2011 13:32
“ԱրմենՏել”-ն ապահովեց “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ”-ը կապի համալիր ծառայություններով
ԱրմԻնֆո. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն բանկերից` “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ” ՓԲԸ ապահովեց կապի համալիր ծառայություններով: Օպերատորը հաճախորդին մատուցում է ֆիքսված և շարժական կապի, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ:
Պայմանագրի համաձայն, բանկին տրամադրվել են թվային հեռախոսակապի կապուղիներ, կազմակերպվել է VPN վիրտուալ մասնավոր ցանց` լոկալ ցանցի ռեժիմում մասնաճյուղերի միջև տվյալների փոխանցումն ապահովելու նպատակով: Բացի այդ, հաճախորդը ստացել է հնարավորություն ինքնուրույն կառավարելու տարբեր կարգավորումներն ու սահմանելու աշխատակիցների զանգերի լիմիտը` web-ինտերֆեյսի միջոցով:
“ԱրմենՏել”-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդլայնել հաղորդակցությունը մեր ընկերության ստորաբաժանումների միջև և անցում կատարել սկզբունքորեն նոր մակարդակ: Նախագծի իրականացման արդյունքում էապես նվազել են կապի ծախսերը և բարձրացել ընկերության ներսում հաղորդակցության արդյունավետությունը”, - ասել է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ” ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Արմեն Մելքումյանը:
“ԱրմենՏել” ընկերությունը կորպորատիվ հաճախորդների համար համալիր լուծումների ներդրման մեծ փորձ ունի: Այսօր մենք տրամադրում ենք հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջ տեսականին` սովորական ձայնային կապից մինչև կոնվերգենտ բարդ լուծումներ: Կարևոր է, որ նման ինտեգրումը թույլ է տալիս ընկերություններին ոչ միայն նվազեցնալ ծախսային մասն այլև ապահովել ստորաբաժանումների միջև հարմարավետ և որակյալ փոխգործակցությունը”, - նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: