Երկուշաբթի, 14 Մարտի 2011 18:12
Հայաստանում շարունակում են ոսկու և արծաթի գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2011 թվականի մարտի 14-20-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16873.70 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.4%, արծաթի գինը` 422.21 դրամ աճելով 4.2%) պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21346.12 դրամ, ինչը 1.2% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9279.80 դրամ`աճելով 3%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինն աճել է 5.2%, արծաթի գինը` 24.6%, պլատինի գինը` 7.1%, պալադիումի գինը` 6.2%: