Երկուշաբթի, 14 Մարտի 2011 18:34

Հայաստանի բանկերը փորձում են պահպանել վարկավորման գործող տոկոսադրույքները, գտնում է Կոնվերս Բանտի ղեկավարը


Արմինֆո. Եթե տնտեսության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չունենան, ապա հայկական բանկերը, հնարավոր է, որ աճող մրցակցության պայմաններում, պարպանեն ներգրավված և տրամադրված վարկերի տոկոսային մարժան: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Բանկիրը նկատել է, որ այսօր հանրապետությունում ձևավորվել է հակասական իրավիճակ, երկրում շարունակում է պահպանվել բարձր ինֆլյացիան, որի բովանդակությունը հանդիսանում է Կենտրոնական բանկի խնդիրը: Նրա խոսքերով, Մեգառեգուլյատորը կփորձի զսպել ինֆլյացիան, հետևաբար, կսկսի կաճի նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչն էլ իր հերթին կբարձրացնի տոկոսադրույքները երկրի բանկային համակարգում:

Տ.Դավթյանի խոսքերով, բանկիրներն ունեն հնարավոր երկու տարբերակ, կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ բարձրացնել ներկայիս գործող տոկոսադրույքները, կամ սեփական ռեսուրսների կամ շահույթի հաշվին պահպանել վարկավորման ընթացիկ դրույքները: Առաջին տարբերակը, աճող մրցակցության պայմաններում, բանկիրը համարում է քիչ իրատեսական: Նրա խոսքերով, Կոմվերս Բանկն առայժմ կփորձի պահպանել ներգրավված և տրամադրված վարկերի ներկայիս տոկոսային մարժան:

Տիգրան Դավթյանը նշել է, որ այսօր հայկական բանկերի առջև ծառացած է երկու խնդիր` դրամական իրացվելիության պակասը և արտարժութային իրացվելիության ավելցուկը: Ընդ որում, հայկական բանկերի երկրորդ խնդիրը կապված է փոխառուների վարկունակության բացակայության հետ: