Երեքշաբթի, 15 Մարտի 2011 11:31
Դրամավարկային քաղաքականության խստացումը խախտում է բանկիրների կանխատեսումները
Արմինֆո.  Մեգառեգուլյատորի կողմից իրականացվող ՙբարձր տոկոսադրույքների՚ քաղաքականությունը խախտում է բանկիրների կանխատեսումները, կապված վարկային պորտֆելի աճի հետ: Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի խոսքերով, իրականացվող դրամավարկային քաղաքականության լույսի ներքո Բանկը վերանայել է վարկային պորտֆելի աճի հետ կապված իր կանխատեսումները: Եթե ընթացիկ տարվա ավարտին բանկը պլանավորել էր վարկային պորտֆելը մեծացնել մոտ 20%-ով, ապա գործող դրամավարկային քաղաքականության պայմաններում կանխատեսումները վերանայվեցին, կազմելով 5-10%: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, 2011 թվականի ավարտին բանկի շահույթը կկազմի 2 մլրդ.դրամ, ինչը 600 մլն.դրամով ավելի է 200 թվականի ցուցանիշից:
Անդրադառնալով չաշխատող վարկերի (NPL) խնդրին, բանկիրը տեղեկացրել է, որ դրանց բաժինը վարկային ներդրումների ընդհանուր ծավալում կազմում է 7-8%: Նրա կարծիքով, այս թիվը լուրջ թիվ է, և հետևանք է ֆինանսական ճգնաժամի:
Խոսելով գյուղատնտեսական նախագծերի վարկավորման մասին, նա տեղեկացրելէ, որ Կենվերս Բանկն ապագայում նույնպես իր ակտիվույթունը կպահպանի այդ հատվածում: Ներկայումս բանկը ֆերմերներին տրամադրում է բավականին մատչելի վարկեր, 11-12% տարեկան տոկոսադրույքով: