Հինգշաբթի, 3 Մարտի 2011 20:37
ՀՀ ԿԲ ՎՏԲ-Հայաստան Բանկին թույլատրել է մասնակցել դրամական փոխանցումների RIA Money Transfers միջազգային համակարգին
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկին թույլատրել է մասնակցել դրամական փոխանցումների RIA Money Transfers միջազգային համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է մարտի 1-ին, ԿԲ Խորհրդում: Նախկինում էլ ՎՏԲ-Հայաստան Բանկը RIA Money Transfers համակարգի հետ կնքել էր համաձայնագրեր:
Մեկնաբանելով տվյալ համաձայնագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահ և գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը մասնավորապես նշել է. ՙՎՏԲ-Հայաստան Բանկի և դրամական փոխանցումների RIA Money Transfers միջազգային համակարգի միջև համաձայնագրի ստորագրումն ամբողջովին համապատասխանում է Բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը` մանրածախ բիզնեսի ոլորտում ծառայությունների զարգացման արդյունավտության տեսանկյունից: Ձեռնամուխ լինելով նշված համաձայնագրի իրականացմանը, մենք նախատեսում ենք զգալիորեն ընդլայնել մեր ներկայությունը և մեծացնել բանկի բաժինը Հայաստանի դրամական փոխանցումների շուկայում՚,-նշել է նա:
Ավելին, ունենալով հաճախորդների ընդլայնված բազա, ինչպես նաև մասնաճյուղրի լայն ցանց, Բանկը կարող է ավելի արդյունավետորեն իրականացնել RIA Money Transfers միջազգային համակարգի և Բանկի միջև փոխադարձ համագործակցությունը, ինչպես կազմակերպա-տեխնիկական, այնպես էլ բիզնեսի վարման տեսանկյունից, ասել է Օվսյաննիկովը: Դրամական փոխանցումների շուկայի զարգացման հեռանկարների առումով Վ.Օվսյաննիկովը նկատել է,-ՙԴրամական փոխանցումների համակարգը տեղական շուկայում չի կարող լինել շատ կամ քիչ: Վերջին հաշվով, եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան է կախված ծառայությունները սպառողնրի ընտրությունից: RIA Money Transfers միջազգային համակարգի հետ համագործակցության սկզբից, կոմիսիոն վճարներից շահույթ ստանալուց բացի, նախատեղում ենք նաև ոչ պակաս կարևոր մի շարք խնդիրների լուծում, ինչպիք են` Բանկի պրոդուկտների շարքի ընդլայնումը նորագույն տեխնոլոգիաների հիման վրա, բնակչության նոր այլընտրանքային համակարգերից օգտվելու հնարավորությունը, և ինչպես նաև Բանկի նկատմամբ վստահության և լոյալության բարձրացումը՚,-նշլ է նա:
Մոտավորապես, սկսած ընթացիկ տարվա ապրիլից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, Հայաստանի տարածքում գործող բոլոր մաասնաճյուղերում կարող են ամբողջությամբ օգտվել RIA Money Transfers միջազգային համակարգի ծառայություններից: