Ուրբաթ, 4 Մարտի 2011 18:43
ՎՏԲ-Հայաստան Բանկը երեխաների համար ապահովել է բրիտարանական հանրահայտ MOTHERCARE բրենդի մատակարարումների առևտրի ֆինանսավորումը
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդի`ՙՓրայմ Լիգա Մարկետ՚ ԲԲԸ հանձնարարությամբ ընթացիկ տարվա փետրվարին երեխաների համար ապահովել է բանկային վճարների երաշխիքների թողարկումը MotherCare UK Ltd ընկերության օգտին, որը հանդիսանում է երեխաների և հղի կանանց համար նախատեսված բարձրակարգ ապրանքների մատակարարը Բրիտանիայում: Բանկային երաշխիքը տրամադրվել է ՙMothercare՚ բրենդի նոր ապրանքների մատակարումներն ապահովելու նպատակով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն ընտրանի, իր հաճախորդների արտաքին առևտրական համալիր գործունեությունն ապահովելու նպատակով, իրականացնելով երաշխիքային գործառնություններ և միջազգային հաշվարկներ փաստաթղթային ակրեդիտիվների տեսքով: Հաճախորդների հանձնարարությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բանկային երաշխիքների և Srabd-by ակրեդիտիվների ցանկացած տեսակներ, որոնք կիրառվում են համաշխարհային բանկային պրակտիկայում և նախատեսելով գործառնությունների լայն տեսակների դրամական կատարում: Բանկային երաշխիքը պաշպանում է կողմերի շահերը գործընկերների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների չկատարումից: ՎՏԲ խմբի ներսում սերտ համագործակցությունը զգալի ներդրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ակրեդիտիվային և երաշխիքային գործառնությունների ծավալների մեծացման գործում: