Ուրբաթ, 18 Մարտի 2011 16:57
HSBC Բանկ Հայաստան. Տոկոսադրույքների լուրջ բարձրացում չի սպասվում
Արմինֆո. Հայաստանում դրամա-վարկային պայմանների խստացման լույսի ներքո դրամային պրոդուկտների տոկոսադրույքների էական աճ չի սպասվում: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը: Նա հավանություն է տվել Մեգառեգուլյատորի գործողություններին, կապված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետ, նշելով, որ այդ քայլը թույլ կտա զսպել ինֆլյացիան երկրում: Նա հիշեցրել է, որ փետրվարին տարեկան ինֆլյացիան կազմել է 12.4%:
Ինչ վերաբերվում է արտարժութային վարկերի տոկոսադրույքներին, մասնագետը նշել է, որ ֆինանսական վերջին իրադարձույթունների լույսի ներքո այդ ուղղությամբ զգալի փոփոխություններ չեն սպասվում: Նա նշել է, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում վարկերի մեծ բաժինը կազմում են իրավաբանական անձանց տրամադրված արտարժույթով վարկերը, ինչը թույլ կտա պահպանել նախորդ տարվա վարկային ներդրումների տեմպերը:
Ի Սեյլանյանը նաև նշել է, որ արտարժութային վարկերի տոկոսադրույքների մակարդակն առավելապես կախված կլինի համաշխարհային տնտեսական գործընթացներից: