Չորեքշաբթի, 9 Մարտի 2011 23:10
ԻՆԳՈ Արմենիա. Մոտ ապագայում Հայաստանում պարտադր կդառնան ապահովագրության 3 տեսակներ
Արմինֆո. Մոտ ապագայում Հայաստանում պարտադր կդառնան ապահովագրության 3 տեսակներ` բժշկական ապահովագրությունը, էկոլոգիական ռիսկերից ապահովագրությունը և գործատուների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:
Ապահովագրողի կարծիքով, երկրում պարտադիր ապահովագրության ինստիտուտի կայացումն ու զարգացումը թույլ են տալիս ձևավորել մշակված ապահովագրական երթակառույցներ, ինչն էլ իր հերթին ապահովագրողներին կօգնի ապահովագրության կամավոր տեսակների մասսայականացման և զարգացման հարցում: Նա վստահ է, որ դեպի քաղաքակիրթ աշխարհ տանող ուղին ընկած է աշխարհի համար կանխատեսելի լինելու անհրաժեռշտության մեջ: Իսկ կանխատեսելի կարող է լինել միայն ֆինանսապես ապահով քաղաքացին, ֆինանսապես ապահով երկիրը և ֆինանսապես ապահով ժողովուրդը: ՙՀատկապես այս նպատակների իրականացմանն է ուղղված պարտադիր ապահովագրության ինստիտուտը՚,-նշել է Լ.Ալթունյանը:
Մեկնաբանելով ընկերության ապահովագրական հատուցումների կառուցվածքը, ապահովագրողը նկատել է, որ որ ամենախոշոր հատուցումը, որը կազմել է 150 մլն.դրամ, 2010 թվականին հատուցվել է գույքային ապահովագրության գծով: Բժշկական ապահովագրության գծով ամենախոշոր հատուցումը կազմել է 4.6 մլն.դրամ, իսկ ցամաքային տրանսպորտի ապահովագրության գծով` 12 մլն.դրամ: Այս թվերը, Ալթունյանի կարծիքով, խոսում են Հայաստանում ապահովագրության արդիականության մասին: Նա շեշտել է այն հանգամանքը, որ վերջին տարիներին զգալիորեն մեծացել են վնասները:
Մեկնաբանելով ճանապարհա-տրանսպորտային պատահարների աճող վիճակագրությունը, ապահովագրողը նկատել է, որ միայն հունվարի 17 օրերին հայկական ապահովագրական շուկան գրանցել է նախորդ տարվա պաշտոնական ողջ վիճակագրությունը: Ալթունյանի խոսքերով, ԱՃՊ գծով ակտուարական հաշվարկների հիմքում ընկած թվերն իրականում կարող են լինել մի քանի անգամ բարձր: Այդ թվերի մասին ավելի հանգամանորեն կարելի է խոսել միայն ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին,-նշել է Լ.Ալթունյանը: