Ուրբաթ, 11 Մարտի 2011 16:26
Արարատբանկը խոստանում է պահպանել նախորդ տարվա վարկավորման տեմպերը
Արմինֆո. Արարատբանկի վարկային պորտֆելը 2010 թվականին աճել է 60 տոկոսով: Վարկային ներդրումների աճի նման տեմպերը բանկը կպահպանի նաև 2011 թվականին: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Արարատբանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նա տեղեկացրել է, որ բանկի վարկային ներդրումների ծավալը ներկայումս կազմում է 27 մլրդ.դրամ, իսկ տարեսկզբին այս ցուցանիշը կազմում էր 25 մլրդ.դրամ:
Նա նշել է, որ բանկի վարկային ներդրումների աճն ուղեկցվում է վարկային պորտֆելի առողջացմանը զուգահեռ: