Չորեքշաբթի, 23 Մարտի 2011 02:30
Armenian Card-ը և MasterCard-ը ամփոփել են մարկեթինգային համատեղ ակցիայի արդյունքները, կապված Հայաստանում MasterCard և Maestro քարտերի տարածման հետ
Արմինֆո. Armenian Card-ը և MasterCard-ը ամփոփել են համատեղ մարկեթինգային ակցիայի արդյունքները, կապված Հայաստանում MasterCard և Maestro քարտերի տարածման հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ի մամուլի ծառայությունից, ակցիան անցավ հաջողությամբ: 2010 թվականին, 2009 թվականի համեմատ Armenian Card-ի կողմից սպասարկվող թողարկված MasterCard և Maestro քարտերի քանակը կրկնապատկվել է: Armenian Card-ի տվյալներով, միայն 2010 թվականի դեկտեմբերին MasterCard և Maestro քարտերով գործարքների քանակն աճել է 40.6%: Մարկեթինգին մասնակցել է ավելի քան 90 հազ.մարդ:
Ըստ մինչ այդ ԱրմԻնֆո գործակալությանը ArCa-ի կողմից տրամադրված տվյալների, 2010 թվականին ակտիվ քարտերի քանակը երկրում կազմել է 511964 քարտ: Վերջին 2 տարիներին MasterCard քարտերի քանակի աճի տեմպերը մոտ 3 անգամ գերազաննցում են Visa քարտերի աճի տեմպերին: