Չորեքշաբթի, 23 Մարտի 2011 02:30

Հայաստանյան ապահովագրության պատմության մեջ, առաջին անգամ ապահովագրվել է Շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկը


Արմինֆո. Հայաստանյան ապահովագրության պատմության մեջ, առաջին անգամ ապահովագրվել է Շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկը, ԻՆԳՈ Արմենի ապահովագական ընկերությունն ապահովագրել է Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությանը, որը հանդիսանում է միջազգային GeoProMining խմբի անդամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ապահովագրական ընիկերության մամուլի ծառայություից:

Աղբյուրի համաձայն, Ապահովադիրը ապահովագրվել է 3 ռիսկերից, մասնավորապես, Բժշկական ապահովագրություն, Դժբախտ պատահարներից ապահովագրություն և Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրություն:

Ապահովադրի ցանկությամբ, Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության պայմանագրում, հիմնական ծածկույթից բացի, ներառվել է նաև լրացուցիչ ծածկույթ` հող, մթնոլորտ կամ ջրային տարածք թունավոր կամ աղտոտող նյութերի պատահական և անկախատեսլի բնույթ կրող արտահոսքի կամ արտանետման արդյունքում`շրջակա միջավայրի աղտոտումը:

Պայմանագիրը կնքվել է ԻՆԳՈ Արմենիա-ի մասնագետների և խոշոր վերաապահովագրողների կողմից ապահովագրվող ընկերության հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելուց հետո: