Չորեքշաբթի, 23 Մարտի 2011 02:31
Հայաստանում սպառողների վստահության գործակիցը 2011 թվականի առաջին եռամսյակում նվազել է 102.1%-ից մինջև 97.6%
ԱրմԻնֆո. Հայաստանում սպառողների վստահության գործակիցը 2011 թվականի առաջին եռամսյակում նվազել է 102.1%-ից մինջև 97.6%, իսկ տարվա կտրվածքով` 101.5%-ից մինչև 99%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, գործակցի բաղադրիչը` ընթացիկ պայմաննրի ենթագործակիցը նվազել է մինչը 92%, ապագա պայմանների գործակցի 103.9% աճին զուգահեռ:
Ընդ որում,ընթացիկ պայմանների ենթագործակցի աճ է արձանագրվել միայն եկամուտների մակարդակի փոփոխություններում (եռամսյակային` 93.5%, տարեկան` 104.6%), սակայն գնահատականների բալանսը պահպանվել է 37.4 մակարդակի վրա, ինչը ցածր է միջին մակարդակից: Ընթացիկ պայմանների գործակցի մյուս հոդվածներով գրանցվել է անկում: Այսպես, շարունակում է նվազել նրանց բաժինը, ովքեր դրական են գնահատում տնտեսական վիճակը, մասնավորապես, գնահատականների բալանսը տարվա կտրվածքով նվազել է 19.2%, առաջին եռամսյակում` 24.3%, մինչև 22.4, ինչը տնտեսության ընթացիկ վիճակի գծով տնային տնտեսությունների գնահատակաների ենթագործակիցը առաջին եռամսյակում ձևավորել է 75.7% մակարդակի վրա, իսկ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 80.8%: Խոշոր գնումների իրականացման փաստի ենթագործակիցն առաջին եռամսյակում կազմել է 87.5%, տարվա կտրվածքով` 88.7%, գնահատականների մինչև 41.2 միավոր անկման պայմաններում (եռամսյակային անկումը` 12.3%, տարեկան անկումը` 11.2%):
Ապագա պայմանների ենթագործակիցը բոլոր հոդվածներով գրանցել է աճ, ընդ որում, ամենանշանակալից աճը` հետագա եռամսյակում եկամուտների փոփոխությամբ, որը առաջին եռամսյակում, չորրորդ եռամսյակի համեմատ գրանցել է 113%, 2010 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 110.3%, միավորների` մինչև 58.8 միավոր աճող գնահատականով (տարեկան աճը` 10.3%, եռամսյակային աճը` 13.1%): Խոշոր գնումների իրականացման ենթագործակիցը հաջորդ եռամսյակում կազմել է 98%, տարվա կտրվածքով` 100.5%, գնահատականների տարեկան աննշան, իսկ եռամսյակային 56.8 միավոր նվազումով: Ընտանիքում զբաղվածության գնահատականների աճն (առաջին եռամսյակում` 53.4, մինչև 56.8 միավոր) այս ենթագործակիցն եռամսյակի մակարդակով ձևավորել է 106.4% մակարդակի վրա, իսկ տարվա կտրվածքով` 101.3%:
Նշենք, որ Կենտրոնական բանկի այս հարցումներն անց են կացվում 2005 թվականից, կոչված են գնահատելու տնտեսական առկա իրավիճակը և սպասումները: Գործաիցների հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (ԱՄՆ) և IFO Գերմանական ինստիտուտի կողմից մշակված հիմնական սկզբունքների վրա: