Չորեքշաբթի, 23 Մարտի 2011 02:32
Անելիք Բանկի նկատմամբ բնակչության վստահության աճն արտահայտվել է ժամկետային ավանդների 53 տոկոսանոց աճով
Արմինֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելի աճը 2010 թվականին կազմել է 52.8 %: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը գտնում է, որ վշված աճը պայմանավորված է բնակչության վստահությամբ Անելիք Բանկի նկատմամբ: Միաժամանակ նա նշել է, որ Բանկի ավանդային պորտֆելը նման աճ է ունեցել այն դեպքում, երբ Անելիք Բանկում ավանդի տարեկան տոկոսադրույքը առավելագույնը չէ:
Նրա խոսքերով, վերլուծությունները ցույց են տվել, որ Անելիք Բանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգում առավելագույն վստահություն վայելող բանկերի առաջին եռյակում: Բնակչության շրջանակում զգալի արձագանք ունի հատկապես ԱՊԱՀՈՎ ավանդատեսակը, որը, ինչպես և մնացած բոլոր ավանդատեսակները, հնարավորություն է ընձեռում ավանդատուներին ցանկացած պահին հետ վերցնել ներդրված ավանդի գումարը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահմանմամբ:
Հիշեցնենք, որ ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին:
Անելիք Բանկը դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական Փոխադրումների ՙԱնելիք՚ Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Այն միակն է հայկական բանկերի մեջ, որը ՌԴ-ում ունի "Անելիք Ռու" ՍՊԸ դուստր բանկ: Բանկը համագործակցում է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ: Բանկի ակտիվները 2010 թ.-ի արդյունքներով կազմել են շուրջ 60.1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ է 29.7 միլիարդ դրամ:
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը ներկայումս 11-ն է: