Երեքշաբթի, 15 Մարտի 2011 17:49
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է 2011 թվականին իր ակտիվներն ավելացնել 37 տոկոսով, ապահովելով 3.5 մլն.դոլարի շահույթ
Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է ավելի քան 40%-ով ավելացնել ներգրավված միջոցների ծավալը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ելենա Մարկովան, ընթացիկ տարում բանկը նախատեսում է իր ակտիվներն ավելացնել 37%-ով, որոնց կազմում վարկային պորտֆելը կաճի 50%-ով: Եկամտային ակտիվների աճը բանկին թույլ կտա 2011 թվականի արդյունքներով ապահովել մոտ 3.5 մլն.դոլարի շահույթ, ինչը ենթադրում է ակտիվների և կապիտալի եկամտաբերության ցուցանիշների ապահովում, ընդ որում` բանկային միջին մակարդակից ոչ ցածր սահմանագծի վրա: