Չորեքշաբթի, 23 Մարտի 2011 14:28

Բանկերը կոշտացրել են մրցակցությունը, պայքարելով հաճախորդների համար


Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Դոլարային հավելյալ իրացվելիություն, տոկոսադրույքների բարձրացում, գների աճ, ինֆլյացիայի խորացում, տնտեսական աճի ցածր տեմպեր` շարունակվող ճգնաժամային երևույթների պայմաններում: Հայաստանում զարգացումների այսպիսի հեռանկարային պայմաններում Կենտրոնական բանկը չէր կարող չմիջամտել, խստացնելով դրամա-վարկային քաղաքականությունը և բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երկրի ֆինանսական շուկայում կայունություն ապահովելու, ինֆլյացիան զսպելու և տնտեսությունն ապադոլարիզացնելու նպատակով: Իսկ բանկերն էլ իրենց հերթին, իրենց դիրքերը պահպանելու համար, հաշվետու ժամանակահատվածի համար, ինչպես նաև առաջիկա 2-3 տարիների իրենց ռազմավարական ծրագրերում, նախատեսել են իրենց գործունեության համապատասխան սցենարներ: Ամերիաբանկը, հանդիսանալով երկրի առաջատար բանկերից մեկը, նույնպես, հստակորեն ուղենշել է իր գործղությունների պլանը: Կարճ ժամանակահատվածում հայտնվելով առաջատարների խմբում, միաժամանակ իր մասին հայտարարելով որպես ուժեղ և արժանի մրցակից, Ամերիաբանկը բանականին հաջող տեմպերով է շարունակում զարգացնել իր գործունեությունը զանազան հատվածներում: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ հաճախորդներին, դրանով իսկ նպաստելով տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Միջազգային ծրագրերը, որոնց բանկը մասնակցում է, ուղղված են ՓՄՁ վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, առևտրի ֆինանսավորմանը: Բանկի ուշադրությունից դուրս չի մնացել նաև Ռիթեյլ-բիզնեսը: Ակտիվորեն գործելով ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախի հատվածներում, բանկը ղեկավարվում է հաճախորդների ընտրության հավասարակշռված քաղաքականությամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս բարձր մակարդակի վրա պահել վարկային պորտֆելը: Հաջողությամբ իրականացված կապիտալիզացիայից հետո 2008 թվականին բանկի նշանաբանն էր` «Մտնել առաջատարների շարքերը», ինչը հաջողությամբ իրականացվեց 2009-2010 թվականներին: Ներկայումս բանկն ընտրել է նոր ուղի` «Արդյունավետության բարձրացում», քաջ գիտակցելով, որ դա նրան հնարավորություն կտա ամրանալ առաջատարներ դիրքերում: Դրված նպատակներին հասնելու համար Ամերիաբանկը ռազմավորեն զարգացնում է իր գործունեությունը մասնաճյուղերի ցանցի ընդլայնման, վարկային և ավանդային նոր պրոդուկտների ներդրման, հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, կորպորատիվ հաճախորդների համար փաթեթային ծառայությունների մատուցման, քարտային շուկայում ակտիվանալու և իր բիզնեսը բոլոր ոլորտներում ճկուն սակագնային քաղաքականության իրականացման միջոցով: 2010 թվականի ձեռքբերումների և 2011 թվականի պլանների մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում ավելի հանգամանորեն է պատմում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, գնահատելով բանկային շուկայում տիրող իրավիճակը և կանխատեսումներ տալով տեղի ունենալիք հնարավոր փոփոխություններին:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային շուկայում տիրող իրավիճակը:


Երկրի բանկային համակարգը դարձել է կոշտ մրցակցային: Հաճախորդների համար ընթանում է կոշտ պայքար, ընդ որում` տոկոսադրույքների և պայմանների դեմպնիգի կիրառմամբ: Սկզբունքայնորեն, դա շուկայում գործելու ոչ ճիշտ քաղաքականություն է, քանի որ առանձին բանկերի կողմից պայմաների կարճաժամկետ բարելավումը ոչ մի լավ բանի չի բերի: Ցանկացած դեպքում կգտնվեն բանկեր, որոնք սպասարկման պայմանների գնային քաղաքականության ավելի լավ պայմաններ կառաջարկեն: Ինչպես ինձ թվում է, հաճախորդներին հարկավոր է պահել այլ մեթոդներով, այլ ոչ թե գների դեմպինգով, ինչն առանց սպասարկման որակի կարող է ունենալ միայն ժամանակավոր բնույթ: Շեշտը հարկավոր է դնել Բանկ-Հաճախորդ գործընկերային հարաբերությունների, սպասարկման որակի, ծառայությունների լայն ընտրանու և սպասարկման օպերատիվության վրա:

Ի՞նչ կասեիք Մեգառեգուլյատորի կողմից դրամա-վարկային պայմանների խստացման և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հնարավոր հետևանքների մասին:

Խոսելով դրամա-վարկային պայմանների խստացման մասին նշեմ, որ ԿԲ կողմից պարտադիր պահուստավորման նորմատիվի վերջին փոփոխությունը (2011 թվականի փետրվարի 8-ին), սկզբունքայնորեն այնքան էլ բացասականորեն չազդեց բանկերի վրա, սակայն բերեց դրամային միջոցների թանկացումների, մի կողմից բանկերում բարձրացնելով արժութային միջոցների իրացվելիությունը, մյուս կողմից, բարձրացնելով արժութային ներգրավված միջոցների ինքնարժեքը, քանի որ ավելի շատ դրամ է պահանջվում դոլարային միջոցներ ներգրավելու համար: Ամերիաբանկն առայժմ իր վրա փոփոխություններ չի զգացել:

Հարկավոր է հաշվի առնել, որ ՀՀ Կենտրոնական բանկը բանկերի համար պարտադիր պահուստավորման նորմատիվը փոփոխում է փուլերով, աստիճանաբար անցնելով դրամային պարտադիր պահուստավորմանը` դեդոլարիզացիային, ինչպես նաև ինֆլյացիան զսպելու նպատակով: Սկզբնական փուլում դա կհավասարեցնի ընթացիկ դրամային և դոլարային պարտավորությունների բաժինը հաճախորդների հանդեպ, որից հետո տեղի կունենա դոլարային պարտավորությունների նկատմամբ դրամային պարտավորությունների գերակշռություն:

Արդեն սպասվում է, որ պարտադիր պահուստավորման նորմատիվը կբարձրացվի մինչև 16%: Իսկ դա նշանակում է, որ բանկերին ավելի շատ դրամային միջոցներ կպահաջվեն ԿԲ-ում պաուստավորելու համար, ինչի հետևանքով կդիտվի դոլարային հավելյալ իրացվելիություն, ինչն էլ կբերի դոլարային տեղաբաշխումների դրույքների փոփոխության: Դրամային իրացվելիությունը բանկերը կարող են բարձրացնել ԿԲ հետ ռեպո-պայմանագրերի, պետպարտատոմսերի մի մասի վաճառքի կամ միջբանկային շուկայում ներգրավումների հաշվին:

Անդրադառնանք տոկոսադրույքների փոփոխությանը, շարադրեք այդ ուղղությամբ Ձեր կանխատեսումները: Ո՞ր ուղղությամբ և ինչքանո՞վ կփոփոխվեն ներգրավված և տեղաբաշխված միջոցներով տոկոսադրույքները:

Ներկայումս շուկան վոլատիլ (անկայուն) չէ և կանխատեսելի է, չնայած Ճապոնիայի վերջին իրադարձությունները կարող են որոշակի ճշգրտումներ մտցնել: Եթե տոկոսադրույքների միջև տարբերությունը դառնա 5%` դրամային ավանդների օգտին, ապա դոլարային ավանդները կհոսեն դեպի դրամային ավանդներ, իսկ այդ դեպքում հաճախորդը ոչնչով ռիսկի չի դիմում: Այդ առումով փոխանակվող և բազմաարժութային ավանդները հաճախորդին շատ հարմար են, իսկ բանկի համար ռիսկային` արժութային շուկայում տեղի ունեցող շեղումների ժամանակ:

Ելնելով Հայաստանի բանկային համակարգում առկա բարձր իրացվելիությունից, վարկային տոկոսադրույքները 2010 թվականին միջին հաշվով իջել են 2-3%: Դրամային ավանդներով տոկոսադրույքները 2010 թվականին բարձրացել են և այդ միտումները կշարունակվեն նաև 2011 թվականին: Արժութային ավանդներով, հակառակն է, տոկոսադրույքներն իջել են և հետագա իջեցումները չեն բացառվում: Տարեկան դրամային ավանդների տոկոսադրույքները համադրելի կլինեն եռամյա պետպարտատոմսերի եկամտաբերությանը, այսինքն, 11-14%-ի սահմաններում: Ընդ որում, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման և շուկայի վրա ազդող ինֆլյացիոն ճնշումների պատճառով դրամային ավանդների տոկոսադրույքները շարունակում են աճել, ինչն էլ բերում է պետպարտատոմսերի եկամտաբերության աճին, որն էլ իր հերթին առաջացնում է դրամային ավանդների տոկոսադրույքների աճի միտումներ, որն էլ իր հերթին բերում է դրամային վարկերի տոկոսադրույքների աճի: Արժութային ավանդների վերաբերյալ կարծիքները բաժանվում են: Ոմանք գտնում են, որ արդեն այս տարվա ավարտին Libor-ը կարող է սկսել բարձրանալ, իսկ մյուսները հակված են մտածելու, որ տոկոսադրույքների ընթացիկ մակարդակը դեռևս կպահպանվի առնվազն մեկ տարի:

Ամերիաբանկն արդեն ավանդների տոկոսադրույքների իջեցման ուղղությամբ քայլեր է կատարում: Առաջին քայլն արդեն կատարվել է, մարտի 9-ից արժութային ավանդների տոկոսադրույքները միջին հաշվով իջել են 1-1.5%:

Ինչ վերաաբերվում է դրամային վարկերին, ապա ինձ թվում է, որ այստեղ սպասվում է տոկոսադրույքների աճ, և դա կտարածվի ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ վարկային պրոդուկտների վրա: Դրամային վարկերի տոկոսադրույքները կաճեն դրամային ավանդների տոկոսադրույքներին համամասնորեն, առնվազն 2%: Դոլարային վարկերով գոյություն ունի երկակի մոտեցում. Մի կողմից, պարտադիր պահուստավորման նորմատիվային բազայի հետագա փոփոխությունները կբերի բանկային համակարգում դոլարային ազատ միջոցների ավելցուկի, ինչը թույլ կտա ավելի շատ ներդնել ԱՄՆ դոլարով, իսկ մյուս կողմից, հաշվի առնելով դոլարային միջոցների ինքնարժեքի մեծացումը, ինձ թվում է, որ տոկոսադրույքների առանձնակի փոփոխություններ չեն լինի, այսինքն, դոլարային վարկերի տոկոսադրույքները կպահպանվեն ներկայիս մակարդակի վրա: Մենք արդեն վերանայում ենք տոկոսադրույքների գծով մեր քաղաքականությունը, ինչպես միջոցների ներգրավման, այնպես էլ այդ միջոցները տեղաբաշխելու ուղղությամբ:

Ռազմավարական զարգացման իր պլանում Ամերիաբանկը նախատեսում է մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների գծով կանխատեսումներ, ինչի հիման վրա էլ վրա կառուցվում է բանկի գործողությունների սցենարը, գործունեության այս կամ այն հատվածում: Մասնավորապես, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպիսի՞ն կլինի ինֆլյացիայի վարքը, ինչպիսի՞ տնտեսական աճ է նախատեսվում Հայաստանին 2011 թվականին, դեպի ո՞ր կողմ կթեքվեն գները անշարժ գույքի շուկայում, և որքանո՞վ վոլատիլ կլինի արժույթի շուկան:

Ես կկրկնվեմ, հիշեցնելով, որ Ամերիաբանկն ամեն տարի, սեպտեմբերին անց է կացնում ռազմավարական սեսիա, որի ժամանակ քննարկվում են առաջիկա 3-5 տարիների ռազմավարական զարգացումների պլանը, իսկ անհրաժեշտության դեպքում վերանայվում է նաև հաշվետու տարվա պլանը: Վերջինս բանկին հնարավորություն է տվել ժամանակին արձագանքել ճգնաժամի հետևանքով շուկայում ստեղծված իրավիճակին: Անցյալ տարվա սեսիայի արդյունքներով, բանկի ռազմավարական զարգացման պլանում մենք ամրագրել ենք հետևյալ կանխատեսումները` ՀՆԱ աճը կկազմի 5%, ինֆլյացիան կկազմի մոտ 7.5%: 2011 թվականին արժույթի փոխարժեքիկտրուկ տատանումներ չեն սպասվում, քանի որ, գտնում եմ, որ փոխարժեքի զսպման ուղղությամբ բոլոր հիմնական միջոցառումները Կենտրանական բանկի կողմից 2010 թվականին արդեն իրականացվել են, և շարունակվում են իրականացվել 2011 թվականին, այդ թվում, ինչպես արժութային շուկայի վրա իրականացվող ճնշումները, այնպես էլ բանկերի համար հատուկ ներմատիվների սահմանումը, պարտադիր պահուստավորման նորմատիվի խստացումը` հսկայական արժութային միջոցների և բաց դիրքերի կուտակումներից խուսափելու համար: ՀՀ ԿԲ կողմից իրականացվող դրամա-վարկային քաղաքականությունը, վերևում ասվածի հետ մեկտեղ ապահովում է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումմներից խուսափում: Ընդ որում, արժույթի միջազգային շուկաներում առկա միտումները, առանձնապես Ճապոնիայի դեպքերից հետո, կարող են լուրջ մարտահրավեր դառնալ աշխարհի ֆինանսական կառույցների համար:

Բանկի հիմնական ցուցանիշներով ինչպիսի՞ կանխատեսումներ են ընդգրկված 2011 թվականի ռազմավարության պլանում և որքանո՞վ կարողացաք իրականացնել 2010 թվականին նախատեսված նպատակները:

2010 թվականին նպատակ էր դրված հիմնական ցուցանիշներով ամրանալ առաջատարների եռյակում, ինչն ուժի մեջ է նաև 2011 թվականին: Մեր պլանները ամբիցիոզ են, սակայն, լիովին իրագործելի:

Մենք նպատակ ունենք պահպաել ձեռքբերված դիրքերը, ակտիվների, կապիտալի, վարկային պորտֆելի, ներգրավված վարկերի, շահույթի գծով: Բացի այդ, անցյալ տարվա սեպտեմբերյան սեսիայում որոշում է ընդունվել 5 տարիների ընթացքում, սկսած 2011 թվականից, սահուն կերպով դառնալ ունիվերսալ բանկ, մեծ շեշտեր դնելով մանրածախ պրոդուկտների ընդլայնմանը: Այսպես, եթե այսօր վարկային պորտֆելում մանրածախ պրոդուկտների բաժինը կազմում է 18%, ապա 2013 թվականին այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել 30%-ի: Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2011 թվականի կավելանա 25%, ավտովարկավորումը` 52%, վարկային պլաստիկ քարտերի ծավալները կկրկնապատկվեն, փոքր վարկառուները`1.5 անգամ, խոշոր վարկառուները` 21%, ՓՄՁ` 40%, լիզինգ` 54%, ֆակտորինգ` 2 անգամ: Արդյունքում, մանրածախ վարկավորումը միջին հաշվով կկրկնապատկվի, իսկ կորպորատիվ վարկավորումը կավելանա 26%: Ակտիվերի կազմում վարկային պորտֆելի բաժինը կհասնի 60-65%-ի:

25%-ով կմեծացնենք նաև ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալները և 2011 թվականին մեծ տեղ կհատկացնենք դրամային ավանդների ներգրավմանը, որոնց տոկոսադրույքները կբարձրանան մոտ 47%-ով: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդներով նախատեսվում է 20 % աճ: Կպահպանվի նաև դեպի ֆիզիկական անձանց կողմն առավելությունը: Պլաստիկ քարտերի քանակը կաճի 13.5 հազարով, հասնելով 31.3 հազարի:

Բանկի ունիվերսալ գործունեության համար ինչպիսի՞ կոնկրետ քայլեր են նախատեսված:

Այդ նպատակով նախատեսվում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնում: 2011 թվականին 5 մասնաճյուղ կբացվի, որոնցից 3-ը Երևանում և մեկական` Գյումրիում ու Վանաձորում: 2012 թվականին նույնպես կբացվի 3 մասնաճյուղ: Այսօր դրանց թիվն արդեն կազմում է 7, որոնցից 4-ը գտնվում է Երևանւմ, 3-ը` մարզերում և 1 մասնաճյուղ գտնվում է ԼՂՀ-ում, վերջերս բացված «Մոսկովյան» մասնաճյուղի հետ միասին, որտեղ տրամադրում ենք նոր ծառայություն` դեպոզիտային պահատուփեր: Բացի այդ, 2011 թվականին նախատեսվում է նոր պրոդուկտների ներդրում: Դրանք կլինեն երկու քարտային պրոդուկտներ, որոնց մասին առայժմ մանրամասնորեն չեմ կարող խոսել, բայց կասեմ, որ դրանցից մեկը Հայաստանի շուկայի համար նորույթ է: Պետք է ներդնենք նաև «Սփյուռք» նախագիծը, որի նպատակն է սփյուռքահայության միջոցների ներգրավումը, առաջին հերթին ԱՄՆ-ից, ընդ որում, կսկսենք ավանդների ներգրավումից, իսկ այնուհետև կտրամադրենք բանկային ծառայությունների ողջ տեսականին, սակայն, հիմնական շեշտը, այնուամենայնիվ, կլինի բանկային ներդրումային գործունեության, ինչպես նաև հաշվիների բացման ու սպասարկման վրա: Ինչ վերաբերվում է 2010 թվականին, հետաքրքրական է նշել, որ մենք կարղացանք ներդնել այնպիսի պրոդուկտներ, ինչպիսիք են` մետաղական հաշիվները և կապիտալի երաշխավորված վերադարձի ոսկե ավանդը:

Ի՞նչ կասեք վարկային շուկայում դիրքերն ամրացնելու պլանների մասին: Նախատեսվո՞ւմ է արդյոք որևէ սպեցիֆիկ վարկային պրոդուկտի ներդրում:

Վարկավորման գծով 2011 թվականին շեշտը կդրվի ՓՄՁ վրա: Ընդհանուր առմամբ նախատեսում ենք միջազգային ֆինանսական կառույցներից նեգրավել մոտ 40 մլն,դոլարի միջոցներ, որոնց մի մասը կուղղվի վերականգնվող էներգետիկայի ոլորտին: Ներգրավումները նախատեսվում են ինչպես ներ նախագծերին ներգրավվելու միջոցով, այնպես էլ արդեն իրականացվող նախագծերի շրջանակներում: Աշխատում ենք այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՄԻջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), նիդերլանդական FMO կազմակերպությունը, գերմանական DEG կառույցը, Եվրասիական Զարգացման Բանկը (EDB), Ասիական Զարգացման Բանկը (ADB), ինչպես նաև սերտ համագործակցում ենք Կոմմերցբանկ, Սիթիբանկ, BNP Pariba թղթակից բանկերի հետ, որոնք առևտրի ֆինանսավորման նպատակով բացել են վարկային լիմիտներ, ինչպես նաև Atlantic Forfaitierungs AG շվեյցարական ընկերության հետ: Նշված բոլոր նախագծերով բանկն արդեն իրացրել է ավելի քան 100 մլն.դոլար: Ինչ վերաբերվում է սինդիկացված վարկերի ներգրավմանը, ապա Ամերիաբանկի կողմից այդ առաջարկները մերժվում են` ռեսուրսների թանկության պատճառով:

Ինչ վերաբերվում է վարկային պրոդուկտներին, ապա նշեմ, որ բոլոր պրոդուկտներն էլ ներդրված են, սակայն այստեղ էլ մենք որոշեցինք շուկա դուրս բերել նոր պրոդուկտ` առևտրի ֆինանսավորում, ընդ որում, շատ ցածր` տարեկան 8-9%-ով և 6 ամիս մարման ժամկետով, գործընկեր բանկերի կողմից վերաֆինանսավորման պայմաններով: Պրոդուկտն ուղղված է ապրանքների ներմուծման ոլորտում մասնագիտացող առևտրի կազմակերպությունների սպասարկմանը: Այս ծրագրով արդեն ֆինանսավորվել է երկու նախագիծ և հուսով եմ, որ այս ծառայությունից օգտվել ցանկացողների թիվը կաճի:

KfW-ի հիփոթեքային ծրագրին մասնակցելուց առայժմ ձեռնպահ ենք մնում, քանի որ հիպոթեքային վարկավորման ոլորտում դեռևս այդքան էլ ակտիվ չենք: Չենք պատրաստվում սպասարկել կենսաթոշակային հաշիվները: Ձեռնպահ ենք մնում նաև ապառիկ կարգով ապրանքների ձեռքբերումը ֆինանսավորելուց, այդ ծառայությունը փոխանցելով մեր կորպորատիվ հաճախորդներին, մյուս ծառայությունների փաթեթների հետ միասին:

Կփոփոխվե՞ն արդյոք շեշտերը բանկի վարկային պորտֆելում, ֆինանսավորվող ոլորտների գծով:

2011 թվականին հիմնական շեշտը կդրվի էներգետիկայի, արտադրության, առևտրի վրա: Այս երեք հիմնական ոլոտներից բացի կվարկավորվեն նաև ագրոարդյունաբերական հատվածը, տրանսպորտի և կոմունիկացիոն ոլորտները: Ինչպես և 2010 թվականին, 2011 թվականին բնակարանային շինարարության ֆինանսավորման հարցերում կցուցաբերենք պահպանողական և հավասարակշռված մոտեցումներ:

Ելնելով բանկի ամբիցիոզ պլաններից հետաքրքիր կլիներ իմանալ թե որքանո՞վ կավելանա բանկի հաճախորդների բազան, ինդհանրապես, իսկ մասնավորապես` ավանդների և վարկերի գծով:

Այո, նոր պրոդուկտների ներդրման հետ կապված մեր պլանները թույլ կտան մեծացնել հաճախորդների բազան: Ռազմավարական պլանը նախատեսում է 2011 թվականին ակտիվ հաճախորդների թվի ավելացում, մինչև 36 հազար: Ընդ որում, հիմնական շեշտը կդրվի սպասարկման որակին: Մեր բանկի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք մանրածախ բանկ չենք և հետևաբար, չենք կարող մեզ թույլ տալ մանրածախ հաճախորդների զանգվածային սպասարկում:

Դեռևս 2010 թվականին տեղեկություններ էին պտտվում, որ ռուսական Խնայբանկը մտադիր է գնել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը: 2011 թվականի մարտի 11ին այդ մասին պաշտոնապես հայտարարվեց: Ամերիաբանկի բաժնետերն է «Տրոյկա Դիալոիգի» հետ փոխկապակցված TDA Holdings Limited ընկերությունը: «Տրոյկա Դիալոգի» վաճառքն ինչ-որ ձևով կանդրադառնա՞ Ամերիաբանկի գործունեության վրա:

Առաջինը, «Տրոյկա Դիալոգը» Ամերիաբանկի հետ ուղղակի իրավաբանական կապ չունի: Իրավաբանորեն, այս երկու կառույցները փոխկապակցված են Ռուբեն Վարդանյանի միջոցով: Հետևաբար, Տրոյկայի վաճառքից հետո Ամերիաբանկի բաժնետերերի, ինչպես նաև ղեկավարության կազմում փոփոխություններ չեն լինի: Երկրորդ, հարկ է նշել, որ երկու խոշոր ֆինանսական կառույցների միավորումը նոր հնարավորություններ կստեղծի Ամերիաբանկի համար: Խնայբանկը հանդիսանումէ Ռուսաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկը, որի աշխատակիցների թիվը հասնում է 240 հազարի: Նշված գործարքը կստեղծի նոր ռուսական հզոր կորպորատիվ-ներդրումային բանկ:

Ամերիաբանկը, որը կարճ ժամկետներում հիմնական ֆինանսական արդյունքներով կարողացավ հայտնվել առաջատարների շարքում, այսուհետ նույնպես կշարունակի իր դինամիկ աճը: Միևնույն ժամանակ, «Տրոյկա Դիալոգի» և Խնայբանկի միջև գործարքը կարող է մեզ համար նոր հեռանկարներ բացել բիզնեսի վարման նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում:


Կարինա Մելիքյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդՏեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համարՄարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲՓորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավորՀայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունըՀովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյաՂազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home FurnitureՓոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներովՏնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափըՀայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունըՍաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներինՂազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ովՀայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ովԳինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկաՓորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
ՀԾԿՀ-ը մտադիր է ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանինէկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին
Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղովՂազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.11.2025
RUB4.71-0.01
USD382.52-0.09
EUR442.730.36
GBP502.55-0.96
CAD272.64-0.28
JPY24.80-0.02
CNY53.73-0.01
CHF476.962.32