Հինգշաբթի, 24 Մարտի 2011 02:38
ՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունն սկսում է կորպորատիվ ապահովագրության զարգացման ագրեսիվ քաղաքականություն
Արմինֆո. ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունն սկսում է կորպորատիվ ապահովագրության զարգացման ագրեսիվ քաղաքականություն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում նշել է ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքերով, ընկերությունը նախատեսում է առաջիկա 2-3 տարիներին կորպորատիվ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի բաժինը ապահովագրական պորտֆելում հասցնել 30%-ի, նախկին 5%-ի փոխարեն: 2011 թվականի ավարտին ՌԵՍՈ ընկերության կորպորատիվ պայմանագրերի պորտֆելը կկրկնապատկվի և կկազմի ընդհանուր պայմանագրերի 10%-ը, նշել է նա:
Կորպորատիվ պորտֆելի կազմում ընկերությունը մտադիր է զարգացնել ապահովագրության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ավտոկասկոն, բժշկական և գույքային ապահովագրությունները, ինչպես նաև բեռնափոխադրումների ապահովագրությունը: Նշված պրոդուկտները կտարածվեն գործակալական ցանցի միջոցով, որն այսօր կազմված է մոտ 2 հազար ապահովագրական գործակալներից: 2011 թվականի ավարտին ընկերությունը նախատեսում է գործակալական ցանցն ընդլայնել, հասցնելով 3 հազար գործակալի:
Ընկերությունն ակտիվորեն է շարունակում նաև մանրածախ ապահովագրության զարգացումը: ԱՊՊԱ բացի ընկերության մանրածախի պորտֆելը կաճի կամավոր բժշկական անհատական պոլիսների վաճառքի միջոցով: Տնօրենի խոսքերով, ընկերությունը ներկայումս ակտիվորեն աշխատում է բժշկական ապահովագրության մանրածախ պրոդուկտի մշակման վրա: Ս Գրիգորյանը նկատել է, որ քաղաքացիների շրջանում շարունակվում է նկատվել ապահովագրությնա այդ տեսակի նկատմամբ զգույշ մոտեցում: Նման միտումները ապահովագրողը կապում է քաղաքացիների կողմից բժշկական ապահովագրության էության սխալ ընկալման հետ: