Ուրբաթ, 25 Մարտի 2011 14:20

Իրական վարկառուների բացակայությունը հանդիսանում է բանկերի թիվ 1 խնդիրը


ԱրմԻնֆո. «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Հայկական բանկերին բնորոշ իրացվելիության բարձր մակարդակը, որը ստեղծում է կարևոր, «հակաստրսային» անվտանգության բարձիկ, այսօր, ետճգնաամային փուլում փոխարինվել է անցանկալի գերիրացվելիությունով, ինչը տեղի ունեցավ բանկային համակարգից տնտեսության իրական հատվածի զարգացման էապես ետ մնալու հետևանքով: Իրական վարկառուների բացակայության պայմաններում բանկերը չգիտեն, թե որտեղ ներդնեն ռեսուրսները: Եթե մի քանի տարի առաջ փորձագետները խոսում էին այն մասին, որ բանկային համակարգն ի վիճակի չէ համարժեքորեն արձագանքել տնտեսության պահանջարկին և վարկավորման ծավալները ՀՆԱ կազմում միզերային էր, ապա այսօր առկա է ավելի տարօրինակ մի պատկեր, բանկերի մեծ մասը չգիտի, թե որ ոլորտում է ավելի անվտանգ միջոցների տեղաբաշխումը և այստեղ երկրորդ պլան է մղվում բարձր կամ ցածր տոկոսադրույքների դերը: Որպես հետևանք, բանկերի կողմից սահմանված վարկային տոկոսադրույքները և ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը համարյա թե հավասարվեցին: Անգամ հնգամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունն ավելի բարձր էր, հասնելով 14-14.5%: Իսկ դա խոսում է այն մասին, որ բանկերը կարող են հանգիստ, առանց գլխացավանքի ու առանց ռիսկի, իրենց ռեսուրսները ներդնել պետպարտատոմսերում, քանի որ եթե կա նման այլընտրանք, ապա ինչու մտնել տնտեսական ռիսկերի տակ: Սակայն, բանկերի գլխավոր դերը նրանց միջնորդային գործունեությունն է` ազատ դրամական միջոցների հաշվին տնտեսության աճ ապահովելու գործում: Բանկային շուկայում առկա միտումների և «Պրոմեթեյ Բանկի» 2011 թվականի պլանների մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցին պատմում Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, մարդ, որն ունի բանկային համակարգում աշխատանքի մեծ փորձ:

Ձեր բանկը միշտ աչքի է ընկել չափավոր պահպանողականությամբ: Սակայն, թվում է, ինչպես շուկայի միտումներն են վկայում, կոնսերվատիզմի դարաշրջանն արդեն ավարտվում է և սկսվում է ավելի կոշտ, հաճախորդի համար ագրեսիվ պայքարի փուլը: Մտադի՞ր է արդյոք բանկը փոխել իր քաղաքականությունը:


Պրոմեթեյ Բանկը միշտ էլ գտնվել է այսպես կոչված` փոքր բանկի կարգավիճակում և սկզբունքորեն կարող էր այդ հունով էլ շարունակել իր գործունեությունը: Սակայն դա արդարացված կլիներ միայն այն դեպքում, եթե տոկոսադրույքերը լինեին բարձր, և ունեցած ակտիվներով հնարավոր լիներ պահել աշխատակազմը: Ներկայումս իրադրությունը փոխվել է, տոկոսադրույքներն իջել են, կոշտացել է մրցակցությունը, և նման պայմաններում պահպանողական լինելով մենք կկորցնենք արդեն իսկ ձեռքբերվածը: Չէ՞ որ այսօր Հայաստանում նոր հաճախորդներ համարյա թե չկան, իսկ եղածները պարզապես մանյովրում են բանկերի միջև, ով ավելի լավ պայմաններ կառաջարկի, նրա մոտ էլ կգնան: Այդ պատճառով էլ մեր հիմնադիրները շտապ որոշում կայացրեցին բանկի կապիտալիզացիայի մասին` անժամկետ ռեսուրսների տրամադրման միջոցով, ինչն էլ հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել ավելի մրցունակ տոկոսադրույքներ: Այլ կերպ ասած, եկել է ժամանակը, որպեսզի մենք բիզնեսի վարման կոնսերվատիվ քաղաքականությունից անցնենք ագրեսիվ քաղաքականության, որպեսզի ոչ միայն պահպանենք մեր դիրքերը, այլ նաև կապիտալի և իրացվելիության գծով դուրս գանք առաջատար դիրքեր: Ընդ որում, վերջին երկու ցուցանիշներով, դիրքերի կտրուկ բարելավումն արդեն նկատելի կլինի 2011 թվականի առաջին եռամսյակի ավարտին:

Դրա հետ կապված ասեմ նաև, որ բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն տեսականի, բացառությամբ լիզինգի: Մասնավորապես, ցանկացողները կարող են մեզ մոտ բացել «ոսկե» հաշիվներ` 999.9 հարգի ոսկով մետաղական հաշիվներ: Պրոմեթեյ բանկը հայկական այն փոքրաթիվ բանկերից է, որը արժեթղթերով գործարքներ է կատարում միջազգային շուկայում: Այդ գծով աշխատում ենք եվրոպական բորսաների հետ, թղթակից-բանկերի, ինչպես նաև Ռուսաստանի բորսաների միջոցով: Ինչպես արդեն ասվեց, բանկը որոշել է ագրեսի քաղաքականություն իրականացնել բոլոր ուղղություններով, սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ մենք միատեսակ ակտիվ կլինենք նաև սպառողական շուկայում, չնայած նման վարկեր նույնպես բանկը տրամադրում է:

Դուք նշեցիք, որ բանկը կապիտալացվել է: Որքանո՞վ է համալրվել կապիտալը, որտե՞ղ կտեղաբաշխվեն այդ միջոցները, և ի՞նչ դիրքերի է հավակնում բանկը շուկայում:

2011 թվականի առաջին եռամսյակում բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 7.23 մլրդ.դրամով, հասնելով 14.4 մլրդ.դրամի, ինչը թույլ է տալիս 11 տեղից թռչել մինչև 4 տեղ: Դրա շնորհիվ ընդհանուր կապիտալը կաճի մինչև 17.4 մլրդ.դրամ, որը նույնպես թռիչք է`12-րդից մինչև 7-րդ տեղ: Այլ կերպ ասած, այս երկու ցուցանիշներով կհայտնվենք առաջատար բանկերի տասնյակում: Միջոցներն ամբողջովին կուղղվեն վարկավորմանը, կրկնապատկելով ծավալները: 2011 թվականին վարկավորումը կլինի ագրեսիվ, ինչը բխում է բանկի ռազմավարական ծրագրից: Հիմնական շեշտը կդրվի ՓՄՁ վրա, որտեղ դրամային վարկերը կտրամադրվեն տարեկան 13%-ով, դոլարային վարկերը` 12%-ով, իսկ ավանդների միջին տոկոսադրույթքները կլինեն տարեկան 9%: Այս հատվածը հանդիսանում է բանկի առաջնահերթություններից մեկը, սակայն միաժամանակ կիրականացվի նաև խոշոր բիզնեսի վարկավորում, սպառողական վարկավորում, ինչպես նաև հիփոթեքային վարկավորում: Ակտիվանալու մտադրություններ ոնենք նաև գյուղվերամշակման ձեռնարկությունների վարկավորման ուղղությամբ: Բանկի վարկային պորտֆելում մեծ տեսակարար կշիռ կկազմեն դրամային վարկերը: Վարկերի տոկոսադրույքները, եթե շուկայում առկա միտումներից ելնելով վերանայենք, կարող են բարձրանալ ամենաշատը 1 տոկոսային կետով, կարծում եմ ոչ ավելի:

2011 թվականի արդյունքներով նախատեսում ենք մաքուր շահույթն ավելացնել մինչև 1.5 մլրդ.դրամ, ակտիվները` մինչև 30 մլրդ.դրամ: Կշարունակվի ավանդների ծավալների աճը, դրամային ավանդների հաար տոկոսադրույքները պահպանելով ներկայիս 9%-ի, իսկ դոլարային ավանդների համար` 8%-ի սահմաններում: Նախատսում ենք ընդլայնել նաև մեր աշխարհագրական ներկայությունը, բացելով 2 մասնաճյուղ Երևանում, և 1 մասնաճյուղ` Գյումրիում: Այսօր բանկն ունի ընդամենը 4 մասնաճյուղ, մայրաքաղաքում:

Վարկերի գծով բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքները ՓՄՁ համար բավականին գրավիչ են: Իսկ դրանք չե՞ն աճի առաջիկայում:

Այստեղ խնդիրն այլ է:Բոլորն էլ, այդ թվում նաև մեր բաժնետերերը, գերազանց գիտակցում են, որ այսօր Հայաստանում շրջանառվում են կարճ փողեր, քանի որ բնակչությունից հիմնականում ներգրավվում են 1-2 տարի ժամկետով ավանդնր, իսկ որպեսզի բանկը պահպանի, կամ ավելին` բարելավի իր դիրքերը, հարկավոր են երկար և էժան ռեսուրսներ: Եթե չլիներ ինֆլյացիան, ապա վարկերի համար մեր կողմից սահմանված 12-13% դրույքները կկարողանային կայուն ձևով աշխատել նաև երկարաժամկետ ապագայում, ինչը կբավարարեր ինչպես բանկին, այնպես էլ բաժնետերերին, որոնք ներդնելով իրենց միջոցները, ակնկալում են դրանից ստանալ համապատասխան արդյունքներ:

Կենտրոնական բանկի քաղաքականությունը հասկանալի է, փորձում է եղած մոնետար գործիքներով զսպել ինֆլյացիան: Հազվադեպ են երկրները, որտեղ պարտադիր պահուստավորումը կազմում է 12%, ինչպես դա Հայաստանում է: Այլ կերպ ասած, ներգրաված միջոցների մոտ 10%-ը բանկը սառեցնում է Կենտրոնական բանկում: Նման պայմաննրում տոկոսադրույքները պետք է աճեն: Այստեղ հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ դրանք չեն աճում: Որովհետև բանկերում դեռ շատ են չտեղաբաշխված միջոցները: Հենց որ այդ ռեսուրսներն սպառվեն, կսկսվի տոկոսադրույքների աճը: ԿԲ և բանկերը դա լավ գիտեն: Իսկ այսօր կարևորն այն է, որպեսզի ընդունելի պայմաններով տեղաբաշխվեն ունեցած ռեսուրսները: Այդ խնդրի լուծման համար բավական չեն նաև ԿԲ գործիքները և այդ քայլերին համարժեք հարկավոր է գնալ ինչպես արտաքին ռեսուրսների ներգրավման, այնպես էլ բանկերի համար ավելի գրավիչ պետպարտատոմսերի թողարկման ճանապարհով:

Էլ որտե՞ղ պետք է պետությունն ուժեղացնի իր դերը, որպեսզի բանկերին օգնի ակտիվանալ վարկավորման ուղղությամբ:

Թաքնված օլիգարխիկ համակարգի գործունեության և նրա գերշահույթների բացահայտման գործում պետք է ուժեղացվի պետության դերը: Իսկ հետո, սպառողական զամբյուղի համար պետք է սահմանվի հստակ առաստաղ: Եթե ստացվող շահույքը կազմում է 10%, ապա դա դեռ տանելի է, իսկ եթե այն հասնում է 100%-ի (ինչպես այժմ է), ապա հարկերն էլ պետք է լինեն եռակի կամ քառակի մեծ, ինչպես դա արվում է համաշխարհային պրակտիկայում: Դա կլինի կառավարության կողմից գների աճը զսպող քայլերից մեկը, թե չէ միայն Կենտրոնական բանկն իր գործիքների սահմանափակ ընտրանիով ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այս խնդիրը: Հարկավոր են հայեցակարգային քայլեր, ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ կառավարության կողմից, մասնավորապես` այդ պրոբլեմը հարկավոր է լուծել համալիր կերպով:

Այսօր բանկերին ձեռնտու չէ բիզնեսը 1%-անոց մարժայով վարելը, իսկ եթե նախատեսվի գոնե 2%-անոց մարժա, այդ դեպքում բանկերը կակտիվանան վարկավորման ուղղությամբ: Դրամավարկային գործիքներով գների աճ անպայման կլինի:

Խոսելով բանկի վարկային պլանների մասին, Դուք նշեցիք, որ ակտիվացում նախատեսվում է նաև գյուղատնտեսական վերամշակող ձեռնարկությունների ֆինանսավորման գծով: Իսկ ինչո՞ւ բանկը, չնայած այդ բնագավառի ռիսկայնությանը, այնուամենայնիվ, որոշեց իր ուշադրությունը կենտրոնացնել այդ ուղղությամբ:

Մեկ անգամ էլ կրկնեմ, որ մեր բանկի հիմնական բիզնես-նպատակը դա ՓՄՁ-ն է, որը նաև պետության աջակցության կարիքն ունի, քանի որ այդ ոլորտի զարգացման ներուժը բավականին մեծ է:

Իմ աձնական կարծիքն այն է, որ այժմ բոլոր ուժերը պետք է ուղղվեն ագրարային հատվածի զարգացմանը, քանի որ այսօր թանկանում են պարենային ապրանքները և դեֆիցիտը կարող է առաջանալ հատկապես այդ ոլորտում: Հետո, ինչքան էլ պարենային ապրանքներ արտադրվեն, նրանց նկատմամբ պահանջարկը միշտ էլ կլինի բարձր, ինչը խոսում է մեծ ներուժի մասին: Հայաստանը ագրարային երկիր է: Անձամբ ես գիտեմ հայրենական պահածոների այնպիսի գործարաններ, որոնց արտադրանքն արդեն, կանխավճարով գնված է արտասահմանում, անգամ երկու տարի առաջ: Դա լիովին բացատրելի է, քանի որ արտադրված էկոլոգիապես մաքուր պրոդուկտն ավելի մեծ պահանջարկ է ունենում: Այո, մենք հասկաում ենք, որ ագրարային հատվածում ներդրումնեը ռիսկեր են պարունակում, սակայն հենց դրա համար էլ պետք է պետության աջակցությունը: Դա կակտիվացնի շուկան, կստեղծի նոր աշխատատեղեր, իսկ վերջին հաշվով կնպաստի տնտեսության զարգացմանը: Չէ որ խոշոր բիօզնեսը, իրականում, վարկեր չի էլ վերցնում բանկերից, հիփոթեքը կապված է բնակչության եկամուտների հետ, որոնք առանց այն էլ գնալով կրճատվում են: Ուրեմն, ո՞ւմ վարկավորել: Մնում է ՓՄՁ-ն և ագրարային հատվածը:

Ի դեպ, տարբեր ոլորտների գծով վարկային պորտֆելների 2010 թվականի եզրափակիչ ցուցանիշները խոսում են այն մասին, որ ՓՄՁում կուտակվել են ժամկետանց վարկեր, իսկ դա այն ժամանակ, երբ այդ ոլորտում տեղաբաշխվում էին բանկերի կողմից տարբեր միջազգային ծրագրերով ստացված միջոցներ, այդ թվում նաև ՀԲ վարկերի և ռուսական ստաբ.վարկի ռեսուրսները: Իսկ եթե հաշվի առնենք այդ վարկերի միջին ժամկետները և շարունակվող ճգնաժամային երևույթները, ապա կարելի է սպասել այդ ժամկետանցների խորացում: Այս առիթով ի՞նչ կասեիք:

Այո, մենք դա տեսնում ենք, սակայն, եթե ոչ ՓՄՁ և ոչ ագրարային հատվածը, ապա ո՞ւմ վարկավորենք: Այո, կլիմայական «սյուրպրիզների» պատճառով, այդ ոլորտը վարկավորման համար հանդիսանում է ռիսկային, սակայն այն զարգացնել պետք է: Որպես այլընտրանքային լուծում, գտնում եմ, որ կարելի է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ, որտեղ կլինի համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա, որից իրենց ագրարային բիզնեսը զարգացնելու համար կարող են օգտվել ֆերմերները: Մանավանդ, որ այսօր նման տեխնիկայի վարձակալութունը ծախսատար է, վառելիքի թանկության պատճառով: Իսկ այդ ոլորտի վարկերը պետք է տրամադրվեն ցածր տոկոսադրույքով, ինչը հնարավոր է պետության կողմից սուբսիդավորման պայմաններում: Բացի այդ, ոռոգման ջրերից, էլեկտրաէներգիայից օգտվելու դիմաց պետք է նախատեսվեն որոշակի արտոնություններ և վճարումների հետաձգումներ: Կարող եմ առաջարկել ֆերմերների վարկավորման ևս մեկ տարբերակ, նրանց համար ընդունելի պայմաններով և վարկատու-բանկի համար առանց ռիսկի, ինչը ենթադրում է բանկերի կողմից ֆերմերների վարկավորում հողատարածքների գրավով, բայց դրա համար հարկավոր է ունենալ կառավարության երաշխիքը, այդ հողատարածքները կադաստրային արժեքով ետգնելու համար: Իսկ դա էլ իր հերթին բանկերին հնարավորությունն կտա ֆերմերներին վարկավորել ցածր տոկոսադրույքներով: Ընդ որում, ունենալով երաշխավորված գրավ, բանկերը կարող են ֆերմերներին վարկավորել ավելի ցածր տոկոսադրույքներով, քան սուբսիդավորման դեպքում: Եթե գյուղվարկավորման ժամանակ բանկերը պետության կողմից ունենան երաշխիքներ, ապա վստահ եղեք, նրանք էապես կակտիվացնեն իրենց գործունեությունն այս ուղղությամբ:

Իսկ ինչպե՞ս են գործերն իրավական դաշտում:

Իրավական դաշտը, միանշանակ, հարկավոր է կատարելագործել, որպեսզի վարկառու-պարտատեր հարաբերություններում բանկերը չբախվեն անորոշությունների: Օրենքը պետք է լինի հստակ, քանի որ այսօր այդ օրենքում առկա սողանցքները բանկերի համար ստեղծում են կառուսել, որտեղից դեռ ոչ ոքի չի հաջողվել դուրս գալ առանց կորուստների` լինեն դրանք նյութական, բարոյական, ժամանակային և այլն: Յուրաքանչյուր բանկ հաճախակի է բախվում այս ամենին, հետևաբար, վարկառուների նկատմամբ պահանջները պետք է լինեն խիստ: Եթե բանկերն ունեն խիստ նորմատիվային դաշտ, ապա ինչո՞ւ հստակ կանոննր չսահմանել նաև վարկառուների համար:

Ի՞նչ կասեիք այն մասին, որ որոշ խոշոր բանկեր, որպես կանոն, գործում են լոմբարդային վարկավորման ոլորտում, կիրառելով մեծ թվերի օրենքը:

Պրոմեթեյ Բանկը դրանցից չէ, չնայած, որ ես ըմբռնումով եմ վերաբերվում դրան: Այո, նրանք ագրեսիվ քաղաքականություն են իրականացնում, սկսած հաճախորդներին բավականին բարձր տոկոսադրույքներով ներգրավելուց և վերջացրած` լոմբարդային վարկերի տրամադրման մեծ ծավալներով: Իմ կարծիքով, այդ բանկերը ցանկանում են առաջատար դիրքեր զբաղեցնել բանկային համակարգում, և հնարավոր է, որ նրանց կողմից բիզնեսի վարման նման քաղաքականությունն արդարացվում է մեծ մարժայով, հետևաբար, նաև այդ գործարքներից ստացվող մեծ շահութաբերությամբ: Սա պարզ թվաբանություն է, օրինակ, լոմբարդային վարկերը տրամադրվում են 24% տարեկան տոկոսադրույքով, և եթե անգամ կորուստները կազմեն 5-6%, ապա մնացած 18%-ը արդեն իսկ վատ եկամուտ չէ:

Անձամբ ես գտնում եմ, որ յուրաքանչյուր բանկ շուկայում պետք է ունենա իր նիշան, որի համաձայն էլ չափի իր հնարավորությունները: Որոշ բանկերի ագրեսիվ քաղաքականությունը տանում է գլոբալիզացիայի, որի դեմ ես միշտ էլ հանդես եմ եկել: Մասնավորապես, նկատի ունեմ այն, որ որոշ խոշոր բանկերի նման գործողությունները կարող են բերել նրան, որ ժամանակի հետ նրանց մոտ կհայտնվի մյուս բանկերին կուլ տալու ցանկություն, իսկ դա, վերջին հաշվով, կարող է բերել Հայաստանի բանկերի թվի նվազեցման, ներկայիս 21-ից հասցնելով 8-6 բանկի, որոնցից կեսը հանդիսանում են այդ ագրեսիվ բանկերը: Նման միտումներ այսօր արդեն նկատվում են, իսկ թե ինչքանո՞վ են դրանք արդարացված, սա արդեն լուրջ հարց է:


Կարինա Մելիքյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.12.2025
RUB4.810.01
USD381.760.06
EUR448.800.61
GBP512.401.72
CAD277.100.00
JPY24.650.04
CNY54.210.05
CHF479.540.14