Ուրբաթ, 25 Մարտի 2011 14:49
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2011 թվականին մտադիր է վարկային պորտֆելը մեծացնել 50 տոկոսով, մինչև 73.5 մլրդ.դրամ
 Արմինֆո.  Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2011 թվականին մտադիր է վարկային պորտֆելը մեծացնել 50%-ով, մինչև 73.5 մլրդ.դրամ ¥մոտ 200 մլն.դոլար¤: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, նշված սահմանն ամրագրված է ՙԱռէկսիմնբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ռազմավարական զարգացման եռամյա ծրագրում:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականին բանկի վարկային պորտֆելը աճել է 140%-ով, կամ 135 մլն.դոլարով: Ընդ որում, կորպորատիվ վարկավորման պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 231.2%-ով կամ 104 մլն.դոլարով, իսկ մանրածախ վարկավորման պորտֆելը` 25%-ով կամ 31.1 մլն.դոլարով: 2009 թվականի համեմատ բանկի պորտֆելում պրոբլեմային պարտքերի տեսակարար կշիռը նվազել է 1.95%-ից մինչև 1.13%: