Շաբաթ, 19 Մարտի 2011 13:40
HSBC Բանկ Հայաստանը 2011 թվականին կշարունակի ուժգնորեն զարգացնել ֆինանսական ցուցանիշները
Արմինֆո. HSBC Բանկ Հայաստանը 2011 թվականին կշարունակի ուժգնորեն զարգացնել ֆինանսական ցուցանիշները: Մասնավորապես, ինչպես այսօր բանկի 15-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում նշել է բանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը, 2011 թվականին բանկը նախատեսում է վարկային պորտֆելը մեծացնել 31%-ով:
Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը տեղեկացրել է, որ 2011 թվականի հունվարի 1-ին բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 87.6 մլրդ.դրամ:
Վարկային պորտֆելի կազմում իրավաբանական անձանց տրամադրված վարկերի բաժինը, ֆինանսական տնօրենի խոսքերով, կազմել է ավելի քան 70% կամ 65 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 21 մլրդ.դրամ: Կորպորատիվ վարկավորման տեմպերով բանկը Հայաստանի բանկային համակարգում տեղ է զբաղեցրել առաջատարների հնգյակում:
2010 թվականի արդյունքներով բանկն ակտիվորեն աշխատել է նաև սպառողական վարկավորման հատվածում, մասնավորապես, 2010 թվականի կեսերին վերականգնվել է հիփոթեկային վարկավորումը և ավռովարկավորումը: Հիփոթեկային վարկաորման ծավալով HSBC Բանկ Հայաստանը, ինչպխես նկատել է ֆինանսական տնօրենը, առաջատար դիրք է զբաղեցրել Հայաստանի ֆինանսական համակարգում, բանկի բաժինը հիպոթեկային վարկավորման ընդհանուր ծավալներում ներկայումս կազմում է 10%:
Ավանդների ծավալով նույնպես բանկն առաջատար է, արձանագրելով 15-18%: 2010 թվականի արդյունքներով բանկի ավանդներն աճել են 4%, կազմելով 107 մլրդ.դրամ: Առաջատար դիրքեր է բանկը զբաղեցնում նաև արտարժութային գործառնությունների գծով: Նվազում է նաև ժամկետանց վարկերի բաժինը: Այսպես, եթե 2010 թվականի վրջին դրանց մակարդակը կազմում էր վարկային ընդհանուր ներդրումների 7%-ը, ապա 2011 թվականի հունվարի վերջին այս ցուցանիշը նվազեց 4-5%:
Հիմնադրման օրվանից բանկի ներդրումները գերազանցել են 32 մլրդ.դրամը, որից 24.7 մլրդ.դրամը` կապիտալի համալրման տեսքով, իսկ մնացածը` բանկի կողմից վճարված դիվիդենտների տեսքով:
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ակտիվներն աճել են 7%, կազմելով 145 մլրդ.դրամ, 2010 թվականին բանկի ընդհանուր կապիտալն աճել է 2.9 մլրդ.դրամով, մինչև 24.7 մլրդ.դրամ: 2010 թվականի արդյունքներով բանկի շահույթը մինչ հարկումը աճել է ավելի քան 2 անգամ, կազմելով 5.9 մլրդ.դրամ:
Ընդհանրացնելով HSBC Բանկ Հայաստանի 2010 թվականի գործունեությունը, գլխավոր գործադիր տնօրենը նկատել է, որ վերջին 5 տարիներին առաջին անգամ Խմբի անդամ բոլոր բանկերն անցնող տարին եզրափակել են շահույթով: Մինչ հարկումը Խմբի շահույթն աճել է 2 անգամ, կազմելով 19 մլրդ.դոլար: Խմբի վարկային ներդրումներն աճել են 8%, կազմելով 1 տրլն.դոլար, ավանդնրը` 7%, մինչև 1.2 մլրդ.դրամ: 2010 թվականի արդյունքներով Խումբը վճարել է 6.3 մլրդ.դոլարի դիվիդենտներ: