Հինգշաբթի, 31 Մարտի 2011 15:21
2011 թվականի մարտին սպառողական գների 0,8 % աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 0,9 % արժեզրկմամբ
Արմինֆո. Ընթացիկ տարվա մարտին փետրվարի համեմատությամբ սպառողական գների 0,8 % աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 0,9 % արժեզրկմամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին սպառողական գները բարձրացել են 5,2 %-ով, իսկ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 2,2 %: 2010 թվականի նույն ժամանակահատվածում սպառողական գները բարձրացել էին 2,9 %-ով` ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 3,6 % արժեզրկման պայմաններում:
Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարվա մարտին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 368,39 դրամ/դոլար, ինչը 6,5 %-ով պակաս է 2010 թվականի մարտի ցուցանիշից (394,21 դրամ/դոլար):