Ուրբաթ, 25 Մարտի 2011 18:17
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական վիճակահանության արդյունքներով 300 հազարական դրամ է շնորհել իր հաճախորդներին` Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին
Արմինֆո. 2008 թվականից սկսած ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի փետրվարի 11-ին Հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության արդյունքում հաղթող է ճանաչվել 6 քաղաքացի` Ֆիրուզա Քոչարյանը (ք.Չարենցավան), Ամալյա Մկրտչյանը (ք.Գորիս), Արմեն Մեժլումյանը (ք.Աշտարակ), Յուրիկ Հովհաննիսյան (ք.Արթիկ), Շարա Մելքոնյան (ք.Չարենցավան) և Սոսիկ Ոսկանյան (ք.Կապան):
Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք. Երևանը): Սակայն ինչպես և նախորդ երկու հեռուստավիճակահանությունների ժամանակ SAUR ֆրանսիական ընկերությունը իր կողմից ընտրեց ևս երկու հաղթողների: Վիճակահանության 6 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ստանում են 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ:
Պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ մարտի 25-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասի խորհրդակցությունների դահլիճում: ՎՏԲ-Հայաստան բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և ՙՎՏԲ Հայաստան բանկ՚ ՓԲԸ Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:
ՙՄեզ համար շատ հաճելի է, որ մեր Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդներից և գործընկերներից մեկի «Հայջրմուղկոյուղիե ընկերության հետ այս համատեղ ակցիան կրում է շարունակական բնույթ: Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը՚,-ասել է ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ Գլխավոր տնօրեն«տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:
Իր հերթին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր խորին երախտագիտությունն է հայտնել ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավարին, նշելով`- ՙԴիմելով ներկա գտնվողներին ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի: Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նման հաջողություն Հայաստնաի յուրաքանչյուր բնակչին՚: