Երեքշաբթի, 29 Մարտի 2011 19:38
2008-2010թթ. ՙՅունիբանկ՚-ի վարկային պորտֆելն ավելացել է 109 տոկոսով
Արմինֆո. ՙՅունիբանկ՚-ի ընդհանուր վարկային պորտֆելը 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 212,6 մլն դոլար` վերջին երեք տարվա ընթացքում աճելով 119 տոկոսով: Վարկային պորտֆելի աճը հիմնականում պայմանավորված է բիզնես վարկավորման ծավալների ընդլայնմամբ: Խոշոր բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը 2008թ.-ից մինչեւ 2010թ.-ը աճել է 109 տոկոսով, իսկ փոքր եւ միջին բիզնեսի գծով` 131 տոկոսով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից
Աղբյուրի համաձայն, աջակցությունը բիզնեսին Յունիբանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ձեռնարկության գործունեության ոլորտից, ծավալներից եւ բիզնես ուղղության առանձնահատկություններից ելնելով, հաճախորդին առաջարկվում է համագործակցության ամենաարդյունավետ տարբերակը: Օրինակ, փոքր բիզնեսի համար մենք ունենք վարկատեսակ, որը չի պահանջում պարտադիր գրավ, ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությունը միանգամայն բավարար է: Դրամական միջոցների ժամանակավոր բացակայության կամ անբավարարության դեպքում, անհրաժեշտ վճարումները կատարելու համար, ինչխպես նաեւ շրջանառու միջոցների համալրման նպատակով, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին Բանկն առաջարկում է օգտվել բիզնես օվերդրաֆտից: Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով, 18-20 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տոկոսադրույքի նվազագույն շեմը` 18 տոկոսը, նախատեսված է Յունիբանկի հաճախորդների համար: Տոկոսները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի օգտագործված միջոցների նկատմամբ, այդպիսով վարկառուն չի վճարում չօգտագործվող վարկի տոկոսագումարը, թեեւ դրամական միջոցները փոխանցված են իր հաշվին: Հիշեցենք, որ ՙՅունիբանկ՚-ը թույլատրում է վարկերի վաղաժամկետ մարում, առանց որեւէ սահմանափակումների կամ տուգանքների կիրառման:
ՙՅունիբանկ՚-ն առանձնակի ուշադրություն է դարձնում միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկ մենեջմենթի զարգացմանը: Շնորհիվ արդյունավետ վերահսկողության համակարգի, Բանկին հաջողվեց ապահովել ակտիվների բարձր որակ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, վարկային ներդրումների որակի ցուցանիշը, որը բնութագրում է Բանկի պորտֆելում առկա ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը, ՙՅունիբանկ՚-ում 2010թ.-ին կազմել է 0,01 տոկոս /իդեալական ցուցանիշը տոկոս: