Երկուշաբթի, 4 Ապրիլի 2011 17:09
Global Finance պարբերական կողմից HSBC Բանկ Հայաստանը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը
Արմինֆո. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Նյու-Յորքյան ՙԳլոբալ Ֆայնենս՚ պարբերականի կողմից անցկացվող ՙ2011թվականի Աշխարի զարգացող շուկաների լավագույն բանկն Ասիայում՚ մրցանակակարգում, արդեն երրորդ անգամ ճանաչվել է որպես լավագույն բանկը Հայաստանում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն տարածաշրջանում:
Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, ինչպես նաեւ նոր ծառայություններ չափանիշներով:
Տարածաշրջանի և 20 երկրների զարգացող շուկաներում լավագույն բանկի ընտրությունն իրականացվել է ՙԳլոբալ Ֆայնենս՚-ի խմբագիրների, ինչպես նաև ոլորտի վերլուծաբանների, ղեկավար աշխատակիցների և բանկային խորհրդատուների կարծիքների հիման վրա: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն ՙԳլոբալ Ֆայնենս՚ ամսագրի 2011 թվականի մայիսյան համարում:
ՙՄենք լավ դիրք ենք գրավում շուկայում և նվիրված ենք Հայաստանին ու մեր հաճախորդներին, ինչպես նաև ուրախ ենք, որ այնպիսի ճանաչված կազմակերպություն, ինչպիսին ՙԳլոբալ Ֆայնենս՚ պարբերականն է, նույնպես գնահատում է այդ փաստը: Ուրախ ենք մրցանակին արժանանալ մասնավորապես 2011 թվականին, քանի որ այս տարի բանկը տոնելու է իր 15-ամյակը Հայաստանում՚,-ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ