Երեքշաբթի, 5 Ապրիլի 2011 17:53
ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է բիզնես վարկերի ակցիա 12% տոկոսադրույքով
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ իրականացնում է փոքր բիզնեսի վարկավորումը Հայաստանում իր ամենամեծ մասնաճյուղային ցանցի միջոցով:
Փոքր բիզնեսի հաճախորդների հավատարմության բարձրացման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է ակցիա ՙՇահավետ՚ բիզնես վարկերի շրջանակներում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, ակցիան գործելու է մինչև ս.թ. հունիսի 30-ը: Ակցիայի շրջանակներում վարկավորումը կիրականացվի առավելագույն շահավետ պայմաններով` 2-ից 12 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև համարժեք արտարժույթով, տարեկան 12% տոկոսադրույքով. 12 ամիս ժամկետով: Վարկը կտրամադրվի հավասար պայմաններով, ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդներին: Վարկի տրամադրումն իրականացվում է բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնց գործունեության տարեկան հասույթը չի գերազանցում 1 մլրդ ՀՀ դրամը:
ՙՓոքր և միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման առաջնային ուղղություններից մեկը: Այդ իսկ պատճառով Բանկը հերթական քայլն է կատարում փոքր բիզնեսի վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ, միաժամանակ նպաստելով Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը: Մեր հաճախորդների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ բիզնեսի զարգացման համար` զերծ պահելով արտարժույթային ռիսկերից, հնարավորություն տալով ունենալ երկարաժամկետ և բավական մատչելի ռեսուրսներ՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ` Վալերի Օվսյաննիկովը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ: