Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2011 19:16
ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից գործարկվել է ՙԱՔՌԱ-Սքոր՚ համակարգը
Արմինֆո. Ապրիլի 4-ից ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից գործարկվել է ՙԱՔՌԱ-Սքոր՚ վարկարժանության թվային գնահատման համակարգը (սքորինգային համակարգ): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՔՌԱ վարկային բյուրոյի մամուլի ծառայությունից, բյուրոյի տնօրենների խորհրդի որոշմամբ առաջիկա 2 ամիսներն ծառայությունը կտրամադրվի անվճար:
Աղբյուրի համաձայն, բանկերն ու վարկային կազմակերպությունները այսուհետ կարող են on-line ռեժիմով ստուգել հաճախորդի վարկարժանության գնահատականը: ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կտրամադրվի 2 հիմնական սքոր` նկարագրող և կանխատեսող: Նկարագրող սքորը կբնութագրի վարկառուի վարկային պատմության ներկա վիճակը` հաշվի առնելով այս պահին ունեցած վարկային բեռը, ունեցած ժամկետանց պարտավորությունները, վարկային պատմության երկարությունը, իսկ կանխատեսող սքորը կբնութագրի վարկառույի կանխատեսվող վարկարժանությունն առաջիկա ժամանակահատվածի համար` հաշվի առնելով նրա` վարկային պատմության մոդուլը, վարքագիծը և նմանատիպ վարկառուների նկարագիրը:
Սքորինգային համակարգի ներդրումը հնարավորություն կտա վարկատու կազմակերպություններին ավելի օպերատիվ և ճշգրիտ գնահատել հաճախորդների վարկարժանությունը` այդպիսով նպաստելով վարկավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Ինչպես նախկինում ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկարվել էր ԱՔՌԱ վարկային բյուրոյի գոծադիր տնօրեն Արտակ Արզոյանը, behavioral սքորինգային համակարգի արդիականությունն ու ահրաժեշտությունը աճել է, բանկերի պահանջների խստացումներին զուգընթաց: ՙBehavioral սքորինգային համակարգի ներդրման նպատակով հատկացվել է 40 մլն.դրամ, ինչի շնորհիվ ամբողջովին նորացվել և վերազինվել է բյուրոյի ծրագրային ապահովումը և ներդրվել կորպորատիվ կառավարման լավագույն փորձը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Behavioral սքորինգն իրականացվում է վարկային բյուրոյի տվյալների հիման վրա, որոնցով կարելի է կողմնորոշվել ավելի օպերատիվորեն՚,-ընդգծել է նա: