Հինգշաբթի, 7 Ապրիլի 2011 12:22
Հայաստանի Բանկերի միության նախագահը կողմնակից է ինֆլյաիայի զսպման կարճաժամկետ և երկարաժամկետ գործիքների համատեղությանը
Արմինֆո. Հայաստանում ինֆլյացիան զսպելու համար հարկավոր է կիրառել ինչպես երկարաժամկետ, այնպեսէլ կարճաժամկետ դրամավարկային գործիքներ, ինչը ներմուծվող ապրանքները կփոխարինի տեղական ապրանքներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ, Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նրա խոսքերով, տնտեսագետները նշում են, որ ճգնաժամի ընթացքում տեղի է ունենում դեֆլյացիա, իսկ ճգնաժամից հետո` ինֆլյացիա: Դա բնորոշ է շատ երկրների, այդ թվում նաև Հայաստանին: Ներկայումս Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն այն մասին, թե ինչպես մեղմել ինֆլյացիոն ճնշումները:
Գոյություն ունի ինֆլյացիայի երեք դասական պատճառներ: Առաջինը դա մոնետար քաղաքականությունն է, երբ կառավարությունը խթանում է իրացվելիությունը` նոր միջոցները ներգրավելով շուկա: Երկրորդը, դա ապրանքային ինֆլյացիան է, քանի որ ճգնաժամից հետո տեղի է ունենում առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերահաշվարկ և գներն սկսում են աճել, ու պայքար է մղվում դրամական զանգվածի կրճատման ուղղությամբ: Առաջին և երկրորդ պատճառներն այսօր բնորոշ են Հայաստանին: Երրորդ պատճառը դա պահանջարկի ինֆլյացիան է, ինչն այսօր բնորոշ է Չինաստանին, Հնդկաստանին և Բրազիլիային:
Ըստ ՀՀ Ազգային վիճակակագրությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, 2010 թվականի դեկտեմբերին ինֆլյացիան գրանցվել է 1.8%, հունվար-դեկտեմբեր ամիսներին` 9.4%, իսկ 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատ` 8.2%: 2011 թվականի մարտին գրանցվել է 0.8% ինֆլյացիա, իսկ հունվար-մարտ ամիսներին` 5.2%: