Հինգշաբթի, 7 Ապրիլի 2011 12:23
Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի փետրվարին արձանագրել է 14% տարեկան աճ
ԱրմԻնֆո. Հայաստանում տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի հունվարին նվազել է 0.2%, իսկ տարվա կտրվածքով արձանագրել է 14% աճ, կազմելով 138.6 կետ: Ինչպես նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, 2010 թվականին անկում է գրանցվել միայն մարտ և հուլիս ամիսներին, իսկ 2009 թվականին` մարտ-նոյեմբեր ամիսներին: Իսկ աճ է արձանագրվել հունվար-փետրվար և դեկտեմբեր ամիսներին:
Ընդ որում, 2011 թվականի հունվարին, նոմինալ արդյունավետ փոխարժեքը իջել է 5.1%, իսկ տարվա կտրվածքով աճել է 13.4%, կազմելով 227.7: 2010 թվականին այս ցուցանիշի անկումը գրանցվելէ միայն մարտ, հուլիս և դփկտեմբեր ամիսներին, իսկ 2009 թվականին` մարտ-դեկտեմբեր ամիսներին: