Հինգշաբթի, 31 Մարտի 2011 19:15
Ավստրիական UNICREDIT BANK AG-ի կողմից ՙՈրակի գերազանցության՚ մրցանակ է շնորհվել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին  
Արմինֆո.  ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ միակ բանկն է ՀՀ-ում, որին  հանրահայտ Ավստրիական UNICREDIT BANK AG-ն շնորհել է "Որակի գերազանցության" մրցանակ` 2010թ. ընթացքում եվրոյով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:  Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայէկոնոմբանկի մամուլի ծառայությունից:
UNICREDIT BANK AG-ն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին`  որակական և քանակական ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար: ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի համար  UNICREDIT BANK AG-ի կողմից շնորհված հատուկ մրցանակը ոգևորիչ, պարտավորեցնող և միևնույն ժամանակ արդարացված է: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է, որ երկար տարիների համագործակցության արդյունքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ձեռք է բերել կայուն, հուսալի և վստահելի գործընկերոջ համբավ: Դրա վառ ապացույցն է բանկի հաճախորդների ցանցի ընդլայնումը և գործարքների ծավալների աճը: 
Հարկ է նշել նաև, որ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿի կողմից կատարվող փոխանցումները համապատասխանում են   միջազգային փոխանցումների STP (Straight Through Processing) ստանդարտներին` փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` բացառելով մարդկային միջամտության գործոնը, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագություն: 
Մրցանակի հանձնման համար Հայաստան է ժամանել UNICREDIT BANK AG–ի փոխնախագահ Ռիչարդ ոլեկը և UNICREDIT BANK AG–ի Ֆինանսական տնօրեն, ֆինանսական ինստիտուտների խմբի ղեկավար Փիթեր Թչոփը :
2011թ.-ի մարտի 30-ի դրությամբ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.88 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են  ավելի քան 53.5 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 28.9 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 8.2 մլրդ դրամ: Զբաղեցնելով ՙԱրքա՚ պլաստիկ քարտերի շուկայի մոտ կեսը` բանկի գործող տեղական և միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 120,000 հատ: Բանկն ունի 36 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: