Ուրբաթ, 8 Ապրիլի 2011 17:46
Անելիք Բանկը՚ նախատեսում է 2011 թվականին վարկային պորտֆելը մեծացնել 40%-ով հասցնելով 41.5 մլրդ.դրամի
Արմինֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն նախատեսում է  առնվազն 11 մլրդ դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը  2011 թվականին`  հասցնելով այն 41.5 մլրդ դրամի: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, բանկի վարկային պորտֆելը 31.12.10 թ. դրությամբ կազմել է 29.7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,3 մլրդ դրամով`  տարեկան կտրվածքով առկա է 21.6 % աճ:
ՙԲանկը 2011 թվականին տնտեսության իրական հատվածի վարկավորմանն ուղղված գործունեությունն ակտիվացնելու հետ զուգընթաց, ակտիվացնելու է նաև ֆիզիկական անձանց վարկավորումը, վարկային այնպիսի գործիքների կիրառմամբ, ինչպիսիք են ավտովարկերը, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկերը, հիփոթեքային և այլ տիպի սպառողական վարկերը: Միաժամանակ Բանկը, կատարելագործելով ներքին ընթացակարգը, ձգտում է պարզեցնել վարկի տրամադրման գործընթացը, ինչի վառ օրինակ է ուսանողական վարկը, որն արդեն հաստատվում է 1 օրումե, - ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի Վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը:
2010 թվականի արդյունքներով ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ –ի ակտիվներն աճել են  22.6 %-ով և կազմել 60.1 մլրդ դրամ: