Շաբաթ, 9 Ապրիլի 2011 13:13
ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2010 թվականին աճել է 88.6%, կազմելով 339.6 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2010 թվականին աճել է 88.6%, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 339.6 մլն.դոլար:
Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը 2010 թվականին կրճատվել է մտ 2 անգամ, դրական 30.4 մլրդ.դրամից, մինչև 21.8 մլրդ.դրամ բացասական մակարդակի: Կապիտալի դրական մակարդակից բացասական մակարդակ զգալի անկումը պայմանավորված է եղել կուտակված վնասների զգալի աճով, միաժամանակ, վաճառքի համար ընդունելի ակտիվների վերագնահատման պահուստի 15.2% անկումով` մինչև 1.6 մլրդ. դրամ, ԿԲ գլխավոր պահուստի 52.6% կա, մինչև 17.4 մլրդ.դրամ աճով: ՀՀ ԿԲ Էմիսիոն կապիտալը և լրացուցիչ կանոնադրական կապիտալը փոփոխության չեն ենթարկվել, համապատասխանաբար կազմելով`100 մլն. դրամ և 85.7 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, ԿԲ ընդհանուր ակտիվները 2010 թվականին կրճատվել են 10.3%, կազմելով 2.5 մլրդ.դոլար կամ 924.6 մլրդ.դրամ, որտեղ 79% կամ 730.5 մլրդ.դրամ կազմել է արտարժութային ակտիվների բաժինը, իսկ 21% կամ 194.1 մլրդ.դրամ` դրամային ակտիվների բաժինը: Հաշվետու եռամսյակում արտարժութային ակտիվները կրճատվել են 10.5%, իսկ դրամային ակտիվները` 9.5%: Արտարժութային ակտիվների կազմում տարեկան անկում է արձանագրվել բոլոր հոդվածներով, բացառությամբ մինչև մարման ժամկետը պահվող ակտիվները ¥աճը կազմել է 3 անգամ, մինչև 95.7 մլրդ.դրամ¤ և այլ ակտիվները ¥աճը կազմլ է 31.1%, մինչև 0.9 մլրդ.դրամ¤: Ընդ որում,ամենամեծ անկումը տեղի է ունեցել ԱՄՀ տեղաբաշխված ակտիվներով` 37.4% կամ 63.7 մլրդ.դրամ և բանկերում ու այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներով` 28.7% կամ 158.1 մլրդ.դրամ: Դրամային ակտիվներով բլոր հոդվածները ենթարկվել են տարեկան աճի, բացառությամբ միայն վաճառքի համար մատչելի ակտիվներով: Դրամային ակտիվներով ամենամեծ աճը ապահովվել է հիմնական միջոցներով` 67%, մինչև 26.3 մլրդ. դրամ: Դրա հետ մեկտեղ, ամենամեծ տեսակարար կշիռը դրամական ակտիվներում կազմել են վաճառքի համար մատչելի ակտիվները` 45.7%, վարկերը և հակադարձ ռեպո պայմանագրերը` 36.4%:
ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2010 թվականին կրճատվել են 5.4%, կազմելով 2.6 մլրդ.դոլար, կամ 946.4 մլրդ.դրամ, որոնց մեջ արտարժույթով պարտավորությունները կազմել են 22.6% կամ 213.7 մլրդ.դրամ, իսկ ՀՀ դրամով պարտավորությունները` 77.4% կամ 732.7 մլրդ.դրամ: Ընդ որում դրամային պարտավորությունները հաշվետու տարում աճել են 1.1%, իսկ արտարժութային պարտավորությունների հետ տեղի է ունեցել 22.5% անկում: Արտարժույթով պարտավորությունների կազմում 47% է կազմել ավանդների և ֆինանսական կազմակերպությունների հաշիվներում մնացորդների գծով, մինչև 38%` ԱՄՀ հանդեպ ունեցած պարտավորությունների գծով: Մնացած պարտավորությունների գծով գրանցվել է տարեկան անկում, բացառությամբ կառավարության հանդեպ պարտավորությունների գծով` մոտ 4 մլրդ.դրամ:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2009 թվականի արդյունքներով կուտակված վնասը կազմել է 65.4 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`30.4 մլրդ.դրամ: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԿԲ ակտիվները կազմել են 1030.6 մլրդ.դրամ, որտեղ արտարժույթով ակտիվները` 816.1 մլրդ.դրամ, իսկ դրամային ակտիվները`214.4 մլրդ.դրամ: ԿԲ ընդհանուր պարտավորություններն այդ օրվա դրությամբ կազմել են 1000.2 մլրդ.դրամ, որտեղ 275.8 մլրդ. դրամ կազմել են արտարժութային ակտիվները և 724.5 մլրդ.դրամ` դրամային ակտիվները: