Շաբաթ, 9 Ապրիլի 2011 13:25
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրության տեսակներով մարտի ամսին փոխհատուցել է 92 մլն.դրամ
Արմինֆո. ՙԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրության տեսակներով մարտի ամսին իրականացրել է 92 մլն.դրամի ապահովագրական հատուցում: Ընդ որում, ԱՊՊԱ պայմանագրերով ընկերությունը վճարել է 73 մլն ՀՀ դրամ, ԿԱՍԿՈ պայմանագրերով`19 մլն ՀՀ դրամ: Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության PR ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մարտ ամսին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում գրանցվել է 590 ավտոճանապարհային պատահար: Ավտովթարներից 422-ը տեղի է ունեցել Երևանում, 168-ը` մարզերում: Ավտոճանապարհային վթարների 4 դեպք, ընկերության հայցերի կարգավորման բաժինն ուղարկել է կրկնակի փորձաքննության:
Նշենք, որ, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հայցերի կարգավորման բաժնի մասնագետները, ընկերության ներքին նորմատիվներով, Երևան քաղաքում վթարի վայր են հասնում 20-25 րոպեի ընթացքում, օրենքով նախատեսված 40 րոպեի փոխարեն, իսկ մարզեր`40 րոպե ընթացքում, նախատեսված 90 րոպեի փոխարեն: