Երկուշաբթի, 11 Ապրիլի 2011 14:06
Զարգացման Հայկական բանկը 3-5% բարձրացրել է ցպահանջ ավանդների տոկոսադրույքները
Արմինֆո. Զարգացման Հայկական բանկը ՀՀ դրամով ավանդնրի համար 5%-ով, իսկ Արտարժույթով ավանդների համար`3 %-ով բարձրացրել է ցպահանջ ավանդների տոկոսադրույքները:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ADB լրատվական ծառայությունից, բանկը նաև առաջարկուամ է անվճար օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են միջազգային և տեղական փոխանցումների իրականացումը, կանխիկացման գործարքները, պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման գործարքները, ինտերնետ-բանկ համակարգը և այլն: Այս պայմաններով սպասարկվելու համար բավարար է ` ունենալ ընդամենը 1 մլն ՀՀ դրամին համարժեք բանկային/քարտային հաշվի միջին օրական մնացորդ կամ 10 մլն ՀՀ դրամին համարժեք ավանդ: