Երկուշաբթի, 11 Ապրիլի 2011 17:49
Մինչև 2011 թվականի ավարտը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է 10 մլն. դոլար ուղղել ՓՄՁ վարկավորմանը
Արմինֆո. Մինչև 2011 թվականի ավարտը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է 10 մլն. դոլար ուղղել ՓՄՁ վարկավորմանը: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ լրատվական ծառայությունից, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկը ՓՄՁ ոլորտին է ուղղել 2 մլն.դոլար:
ՙԸնթացիկ տարում բանկը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես ՓՄՁ վարկավորմանը: Դա օրինաչափ է, ճգնաժամը նահանջում է, տնտեսությունն ակտիվանում: Ելնելով դրանից, մենք ՓՄՁ զարգացումը մեզ հանար համարում ենք հեռանկարային ուղղություն: 2010 թվականին ՓՄՁ վարկավորման ծավալներով բանկն արդեն առաջատարների եռյակում էր` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրով: ՓՄՁ վարկավորման ծավալների մեծացումն ամրագրված է նաև բանկի մինչև 2013 թվականը ռազմավարական զարգացման ծրագրում, որի համաձայն, ՓՄՁ վարկավորմանը նախատեսվում է 30 մլն.դոլար՚,-ասել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:
Նրա խոսքերով, վարկավորումը կիրկանացվի սեփական միջոցների, ինչպես նաև միջազգային կազ,մակերպություններից ներգրաված միջոցների հաշվին: Նրա խսքերով, արդեն կա համաձայնություն Համաշխարհային բանկի հետ, նրան ՓՄՁ ֆինանսավորման պետական ծրագրին ընդգրկելու մասին: Ներկայումս բանկը տրամադրում է տարեկան 12-14%-ով վարկեր, 7 տարի մարման ժամկետով: