Երկուշաբթի, 11 Ապրիլի 2011 19:54
Ըստ Ասիական Զարգացման բանկի կանխատեսումների, 2011 թվականին Հայաստանի ՀՆԱ կաճի 4%
Արմինֆո. Ըստ Ասիական Զարգացման բանկի կանխատեսումների, 2011 թվականին Հայաստանի ՀՆԱ կաճի 4%: Այս մասին է ասվում բանկի ՙԱսիական զարգացման հեռանկար 2011թ.՚ հաշվետվության մեջ, որը հրապարակվել է ապրիլի սկզբին:
Աղբյուրի տվյալներով, այս տարի ԱԶԲ-ն կանխատեսում է Հայաստանում ՀՆԱ-ի 4.0% աճ`հիմք ընդունելով ՙԱսիական զարգացման հեռանկար 2011թ.՚ հաշվետվությունը: 2010թ-ին աճը կազմել է 2.1%, երբ 2009թ-ին այն նվազել էր 14.2%-ով: Մասնավոր հատվածի զարգացման և համաֆինանսավորման գործունեության պատասխանատու, ԱԶԲ նախագահի տեղակալ` Լակշմի Վենկատաչալամի խոսքերով` ՙԱռևտրի ֆինանսավորման համաձայնագրերի նպատակն է նպաստել առևտրի, որպես Հայաստանի տնտեսության առավել կարևոր բաղադրիչներից մեկի, շարունակական զարգացմանը, որը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսության կայուն զարգացման՚:
Նրա խոսքերով, Հայաստանը կարողացավ դուրս գալ այն անդունդից, որն առաջացել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում, պղնձի, քիմիկան նյութերի և թանկարժեք քարերի ու մետաղների մեծածավալ արտահանման ներդրումների շնորհիվ, ինչպես նաև բարելավեց արդյունաբերական, շինարարական, ծառայությունների ձեռքբերումները, ու շնորհիվ փոխառությունների, որոնք նպաստեցին երկրի վերականգնմանը անցած տարի: