Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2011 16:42

ՀՀ Ֆիննախը տարեվերջի համար կանխատեսել է 6-7% ինֆլյացիա


Արմինֆո. ՀՀ Ֆինանսների նախարարությունը 2011 թվականի ավարտի համար կանխատեսել է 6-7% ինֆլյացիա: Այս մասին Արմինֆո գործակալության թղթակցին տեղեկացվել է ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքերով, 2011 թվականի երկրորդ կեսից ինֆլյացիան կսկսի աստիճանաբար նվազել: Նա նշել է, որ անցյալ տարի բարձր ինֆլյացիայի հիմնական պատճառը գյուղատնտեսական մթերքների բարձր գներն էին:

ՙԳոյություն ունի, այսպես կոչված, բազային էֆեկտների պրոբլեմը՚,-նշել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ նախորդ տարվա ամռանը գրանցվել էր ինֆլյացիայի աճ, այն ժամանակ, երբ վերջին 15 տարիներին ամառվա սեզոնի ընթացքում միշտ էլ տեղի է ունեցել մրգերի ու բանջարեղենի գների նվազում և ինֆլյացիա երբեք չի գրանցվել:

ՙՆերկայումս հաշվի են առնվում բազային էֆեկտները, մինչը տարեվերջ ինֆլյացիան պետք է նվազի՚,-ասել է նախարարը: