Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2011 16:44
Հայաստան Բանկե ՓԲԸ միացել է ՙԼիդեր՚ դրամական փոխանցումների համակարգին
Արմինֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ միացել է հերթական միջազգային դրամական փոխանցումներ համակարգին: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լրատվական ծառայությունից, սկսած 2011 թվականի ապրիլի 11-ից ֆիզիկական անձինք-Բանկի հաճախորդները հնարավորություն են ստանում ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և Ռուսական ռուբլով նաև ՙԼիդեր՚ դրամական փոխանցումների համակարգի միջոցով` ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում:
ՙԼիդերե համակարգը դարձավ թվով իններորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգը, որոնց ծառայություններից կարող են օգտվել Բանկի հաճախորդները: Երկրի ողջ բնակչությանը կտրամադրվեն տարբերակված սակագներ, ինչը տվյալ պահին կարևոր գործոն է հանդիսանում դրամական փոխանցումների համակարգ ընտրելիս: Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, պլանավորելով մինչև տարեվերջ առաջատար դիրքեր գրավել ՀՀ դրամական փոխանցումների շուկայում՚, ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Արտակ Խաչատրյանը:
Նշենք, որ ՙԼիդեր՚ համակարգը ունի 30 000 կետ աշխարհի 38 երկրներում: Դրամական փոխանցումները տևում են 10 րոպե: ՙԼիդեր՚ համակարգը գործում է շուկայում 2003 թվականից: Եվ ներկայումս հանդիսանում է ռուսական դրամական փոխանցումների առաջատար համակարգերից մեկը:
2011թ. ապրիլի 11-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս ՙԼիդեր՚ համակարգի գործում է արագ դրամական փոխանցումների ինը համակարգ (SWIFT, MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա և RIA Money Transfers), որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձ մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ։