Ուրբաթ, 8 Ապրիլի 2011 16:29
Արդշինինվեստբանկը հայտարարել է բարձր ավանդային տոկոսադրույքի ակցիա, որը կազմում է 13%
Արմինֆո. Արդշինինվեստբանկն այսօր հայտարարել է ՀՀ դրամով բարձր ավանդային տոկոսադրույքի ակցիայի մասին, որը կազմում է տարեկան 13%: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, այս ավանդներով մնացած պայմաները չն տարբերվում բանկում գործող երկարաժամկետ ավանդների պայմաներից: Մասնավորապես, ներգրավման ժամկետը կազմում է 366-549 օր, չափերը` 40-ից մինչև 100 մլն.դրամ, տոկոսների վճարումը նախատեսված է ավանդային պայմանագրով` ժամկետի ավարտին, կամ ամեն ամիս:
ՙԲանկի կողմից իրականացվող ակցիան ավանդատուներին հնարավորություն կտա իրենց խնայողություններով ստանալ ավելի մեծ եկամուտ՚,-ասել է Արդշինինցեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը:
Բանկը բարենպաստ պայմաններով իրավաբանական և ֆիզիկական անձանցից ավանդներ է ներգրավում նաև ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլիով և եվրոյով, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով: