Հինգշաբթի, 14 Ապրիլի 2011 16:37
Ասիական Զարգացման Բանկը առաջին անգամ կֆինանսավորի հայկական բանկերին`17 մլն.դոլար գումարով
Արմինֆո. Ասիական Զարգացման Բանկը (ADB) այսօր 6 հայկական բանկերի հետ ստորագրել է 17 մլն.դոլարի առևտրի ֆինանսավորման համաձայնագիր: Ինչպես ստորագրմանը նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի մասնավոր հատվածի գործառնությունների Դեպարտամենտի ղեկավար Սթիվեն Վերմետը, հայկական բանկերի հետ ADB-ն նման համաձայնագիր է ստորագրում առաջին անգամ, և չի բացառվում, որ հետագայում ֆինանսավորման չափերը կարող են ավելանալ:
Միջոցները հայկական բանկերին կտրամադրվեն 3 տարի ժամկետով: Նրա խոսքերով, տոկոսադրույքները համատեղելի կլինեն ներքին շուկայի դրույքներին և հնարավոր է, որ ունենան 1.25%-ի առավելագույն տարբերություն:
Խ.Վերմետի խոսքերով, ֆինանսավորման ավելացման հնարավորությունը կախված կլինի նրանից, թե բանկերն ինչպիսի արդյունավետությամբ կիրացնեն ներկայիս գումարը: ADB համար կարևոր է նաև, թե հայկկան բանկերն ինչպիսի արագության կկարողանան ձևակերպել առևտրի ֆինանսավորման զարգացմանն ուղղված վարկերը: