Հինգշաբթի, 14 Ապրիլի 2011 16:44
Հայաստանի քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված վարկի առաջին տրանշը ADB կհաստատի ապրիլի 19-ին
Արմինֆո. Հայաստանի քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված վարկի առաջին տրանշը ADB կհաստատի ապրիլի 19-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ADB ներկայացուցիչ Արեգ Բարսեղյանը:
ՙԱյս տրանշի տրամադրման ուղղությամբ բանակցություններն արդն ավրտվել են, համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացված են հաստատման և պետք է հաստատվեն ապրիլի 19-ին՚,-նշել է նա: Ա.Բարսեղյանը հիշեցրել է, որ առաջին տրանշի շրջանակներում ADB Հայաստանին կտրամադրի 50 մլն.դոլար: