Հինգշաբթի, 14 Ապրիլի 2011 19:53
Ամերիաբանկը 2011 թվականին մտադիր է կրկնապատկել առևտրի ֆինանսավորման պորտֆելը
Արմինֆո. Ամերիաբանկը 2011 թվականին մտադիր է կրկնապատկել առևտրի ֆինանսավորման պորտֆելը: Այս մասին Արմինֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Ամերիաբանկի կորպորատիվ բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը: Նա ընդգծել է, որ առևտրի ֆինանսավորման գործիքները փոխառուներին թույլ է տալիս հեռու մնալ հնարավոր ռիսկերից և երկարաժամկետ վարկերը փոխարինել ավելի մատչելի բանկային երաշխիքներով, որոնց արժեքը, նրա խոսքերով, փոխառուի վրա նստում է կրկնակի անգամ էժան, միաժամանակ պահանջելով դրամական հոսքերի ավելի խիստ կառավարում:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր հերթին նշել է, որ ներկայումս Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծավալները կազմում են 20 մլն.դոլար: