Հինգշաբթի, 14 Ապրիլի 2011 19:54
ՀՀ ԿԲ գրանցել է ՙԿամուրջ՚ ՈւՎԿ-ի 2 նոր մասնաճյուղ և 5 ներկայացուցչույթուն
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է ՙԿԱՄՈՒՐՋ՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունե ՍՊԸ ՙՎանաձոր՚, ՙԳյումրի՚ մասնաճյուղերը և ՙԲԵՐԴ՚, ՙՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ՚, ՙՄԱՐՏՈՒՆԻ՚, ՙԳՈՐԻՍ՚ և ՙՍԻՍԻԱՆ՚ ներկայացուցչությունները:            
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ լրատվական ծառայությունից, որոշումն ընդունվել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ապրիլի 12-ի թիվ 1/351Ա որոշման համաձայն:
Նշենք, որ ՙԿամուրջ՚ ՈՒՎԿ-ն հիմնվել է ՙԿամուրջ՚ բարեգործական հիմնադրամի կողմից, 2010 թվականի ապրիլի 27-ին և ,ասմագիտանում է փոքր ձեռնարկությունների վարկավորման հատվածում: