Հինգշաբթի, 14 Ապրիլի 2011 19:55
Կոնվերս Բանկն անցնում է ագրեսիվ մանրածախ վարկավորման
Արմինֆո. Կոնվերս Բանկն անցնում է ագրեսիվ մանրածախ վարկավորման: Այս մասին այսօր Ասիական Զարգացման Բանկի հետ համաձայնագրի կնքումից հետո հայտարարել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, հավելելով, որ 2011 թվականի բանկը մտադիր է 20խ-ով ավելացնել մանրածախ վարկավորման ծավալները:
Նշենք, որ Կոնվերս Բանկն ապրիլի 14-ին, Ասիական զարգացման բանկի ¥ԱԶԲ¤ հետ կնքել է միջազգային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսում է բանկային երաշխիքների և ակրեդիտիվների տրամադրում Կոնվերս Բանկի հաճախորդներին միջազգային առևտրի խթանման նպատակով:
ՙՀամաձայնագրի կնքումը ևս մեկ քայլ է ակրեդիտիվների տրամադրման պայմանների բարելավման ուղղությամբ, որը ներկրողներին հնարավորություն է տալիս նվազեցնել ծախսերը՚,-նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Նա ընդգծել է, որ շատ ներկրողներ շրջանցում են այնպիսի ոչ ռիսկային ապրանքներ, ինչպիսիք են ակրեդիտիվները, և նախընտրում են ՙկամ ներկրել ապրանքը, հետո վճարել, կամ, ինչն ավելի վատ է, վճարել կանխավճարը և մտնել ռիսկային գոտի՚:
ՙՄեր խնդիրն է նաև, մեր հաճախորդներին բացատրել, որ գոյություն ունեն այսպիսի ոչ ռիսկային պորդուկտներ, ինչպիսիք են ակրեդիտիիվները՚,-նշել է նա:
Ի դեպ, ԱԶԲ-ն, Կոնվերս Բանկից բացի նմանատիպ համաձայնագիր է կնքել նաև առևտրային 5 այլ բանկերի հետ: Առևտրի ֆինանսավորման նշյալ համաձայնագրերով առևտրային բանկերի համար կբացվի $17 մլն-ի վարկային գիծ՝ առևտրի ֆինանսավորման համար։ ԱԶԲ-ի՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում միջազգային առևտրի խթանման համար նախատեսում է բանկային երաշխիքներ և վարկեր` ԱԶԲ համագործակցության երկրներում:
Նշենք, որ ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ, որակյալ, մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ: ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` ՙԸնդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս՚ ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: Բանկն ունի մոտ 600 աշխատակից, բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: